Վրաերթ. կա մեկ զոհ, երեք վիրավոր
Երեկ` ժամը 21.30-ի սահմաններում, Արտաշատի Օգոստոսի 23-ի եւ Աթաբեկյան փողոցների խաչմերուկում, դեռեւս չպարզված հանգամանքներում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու, այնուհետեւ բախվել միջին ճնշման գազատարին, ինչի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:
Պատահարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդը` Արտաշատի բնակիչ, 32-ամյա Հայկ Սարգսյանը տեղում մահացել է, իսկ նույն քաղաքի բնակիչներ` 44-ամյա Մաքսիմ Ղուկասյանը, 53-ամյա Նազիկ Գալստյանը եւ Բուրաստան գյուղի բնակչուհի, 76-ամյա Օֆիկ Գալստյանը ստացել են տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ:
«Հրշեջ-փրկարարների ուժերով վարորդի դին դուրս է բերվել ավտոմեքենայից, իսկ տուժածները տեղափոխվել են Արտաշատի հիվանդանոց: «1-04» ծառայության կողմից գազի արտահոսքը դադարեցվել է»,- տեղեկացնում է փրկարար ծառայության մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել