Եգիպտացի աշակերտներն այցելել են Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն
Եգիպտոսում Հայաստանի դեսպանության եւ մոտ հինգ հազար աշակերտ ունեցող եգիպտական Դր. Ներմին Իսմայիլ միջնակարգ դպրոցների ցանցի (Dr. Nermien Ismail Language Schools) տնօրինության միջեւ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որի համաձայն` դպրոցների 5-րդ դասարանների համար հաստատվել է ուսումնական նախագիծ «Հայաստանը» թեմայով: Այդ կապակցությամբ նախօրեին Եգիպտոսում Հայաստանի դեսպանություն են այցելել դպրոցի տնօրենն ու 20 աշակերտներ եւ հանդիպել դեսպան Ռուբեն Կարապետյանին:
ՀՀ ատգործնախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը նշել է նման նախաձեռնությունների կարեւորությունը, որոնք միտված են եգիպտացի երեխաների շրջանում Հայաստանի ու հայ ժողովրդի վերաբերյալ տեղեկության տարածմանը: Ռուբեն Կարապետյանն ընդգծել է, որ հայ-եգիպտական բազմադարյա բարեկամությունը հիմնված է ազնվության, նվիրվածության, փոխադարձ հարգանքի վրա, եւ այդ էջերի վերհանումն ու քարոզումն այսօր կենսական նշանակություն ունի:
Հանդիպման ավարտին դեսպանը դպրոցի տնօրենին է փոխանցել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, եգիպտահայության եւ հայ-եգիպտական հարաբերությունների վերաբերյալ գրքեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել