HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեակատարողական վարչությունը հերքում է

17_03-sh_harutyunyanԼրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությունը, որ նախնական կալանքում գտնվող Շանթ Հարությունյանը քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է հոգեբանական և ֆիզիկական ճնշումների, եւ նրան, առանց որևէ հիմնավորման մեկուսացրել են և արգելում են տեսակցել կամ հեռախոսային խոսակցություններ ունենալ հարազատների հետ, քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը հերքում է: Վերջինիս տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշված է. «Մարտի 7-ին քրեակատարողական վարչության կողմից տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ լրատվության առանձին միջոցների կողմից տարածած Շանթ Հարությունյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման տեղեկատվության իսկությունն ստուգելու նպատակով նույն օրը վերջինիս է այցելել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքի պետը, որի նկատմամբ Շանթ Հարությունյանը դրսևորել է ագրեսիվ վերաբերմունք, նրա նկատմամբ հնչեցրել է ոչ պարկեշտ արտահայտություններ և մեղադրել իբր Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ և միաժամանակ հրաժարվել է որևէ հետազոտությունից: Հաշվի առնելով այն, որ Շանթ Հարությունյանին բնականոն ընթացակարգով բժշկական զննության ենթարկելն անհնարին է եղել, նաև այն, որ կալանավորված անձի ագրեսիվ վարքագիծը կարող է պայմանավորված լինել հոգեկան խանգարմամբ` բժիշկը տվել է եզրակացություն այն մասին, որ կալանավորված անձին անհրաժեշտ է մեկուսացնել և նրա նկատմամբ սահմանել շուրջօրյա բժշկական հսկողություն: Տեղեկացրել էինք նաև, որ քրեակատարողական վարչության կողմից ձեռնարկվում էին միջոցներ հետագա հոգեբուժական հետազոտություններ իրականացնելու նպատակով: Այսինքն` Շանթ Հարությունյանին մեկուսացնելու որոշման վերաբերյալ եղել է հանրային իրազեկում: Բացի սրանից, Շանթ Հարությունյանն իր խցում փորձել էր այրել բարձը և թույլ էր տվել մի շարք այլ ագրեսիվ արարքներ, որոնք ևս հնարավոր է պայմանավորված լինեն հոգեկան խանգարմամբ: Ներկայումս դատահոգեբուժական փորձաքննության փուլում Շանթ Հարությունյանի համար որևէ կոմունալ-կենցաղային սահմանափակումներ չկան: Վերը նշվածի մասին վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել էին համապատասխան տեղեկանքներ: Ինչ վերաբերում է նախնական կալանքում գտնվող Շանթ Հարությունյանին իբր տեսակցություններից և հեռախոսազանգից օգտվելու հնարավորությունների սահմանափակմանը, ապա սա ևս հերյուրանք է այն պարզ պատճառով, որ մինչև վերջինիս Առողջապահության նախարարության «Նուբարաշեն» կլինիկա տեղափոխելը մի քանի անգամ այցելել են և´ Շանթ Հարությունյանի կինը, և´ քույրը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, պատգամավորներ և մի շարք այլ իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter