HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնաժողովը հաստատեց նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր այսօրվա հերթական նիստում հաստատել է Հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը: Հանձնաժողովի տարածած մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ համաձայն այդ հաշվետվության, Հանձնաժողովը 2008 թ. ուսումնասիրել է 29 ապրանքային շուկա, դիտանցում է իրականացրել 102 շուկայում, որտեղ գործում է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում գրանցված 77 տնտեսվարող սուբյեկտ: Հանձնաժողովին հաջողվել է նաեւ բացահայտել գերիշխող դիրքի չարաշահման եւ հակամրցակցային համաձայնությունների կնքման մի շարք հնարավոր դեպքեր, որոնք կարող էին հանգեցնել տնտեսապես չհիմնավորված գնի բարձրացման, դրանց բարձր մակարդակի պահպանմանը կամ մրցակցության սահմանափակման: Ընդհանուր առմամբ, Հանձնաժողովն անդրադարձել է մոտ 20 ապրանքային շուկաներում իրացման գների կիրառման քաղաքականությանը: Ապրանքային շուկաների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գերազանցապես տեղական արտադրության հաշվին գործող շուկաներից 5-ը բարձր կենտրոնացված է, մեկը ցածր, եւս մեկը` միջին կենտրոնացված: Գերազանցապես ներմուծման հաշվին գործող շուկաներից 8-ը բարձր կենտրոնացված է, 14-ը` ցածր, մեկը` միջին կենտրոնացված: 2008 թվականին Հանձնաժողովի կողմից ընդունված տուգանք սահմանող 14 որոշումների հիման վրա տնտեսավարող սուբյետներից գանձման ենթակա ընդհանուր գումարը կազմել է  327 915 380  դրամ, որից պետական բյուջե է գանձվել 105 682 379 դրամ (այդ թվում նաեւ Հանձնաժողովի նախորդ տարիների որոշումների հիման վրա), որից դատական կարգով` 103 982 379 դրամ: ՀՀ դատարաններ ներկայացված 20 հայցադիմումներով բռնագանձման ենթակա ընդհանուր գումարը կազմել է 326 365 380 դրամ, որոնցից 7-ը` 323 115 380 դրամ ընդհանուր գումարով գտնվում են ՀՀ դատարանների վարույթներում, 13-ը` 3 250 000 դրամ ընդհանուր գումարով, բավարարվել են: Ընդդեմ Հանձնաժողովի 2008 թվականին ներկայացվել է  17  հայցադիմում` 324 750 000 դրամ ընդհանուր գումարով: Հաշվետվությունն ամբողջությամբ օրերս կտեղադրվի Հանձնաժողովի պաշտոնական` www.competition.am վեբ-կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter