HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Մենք ապրում ենք արտառոց պայմաններում

«Համաշխարհային տնտեսական ճգնաժամը վատագույնն է մեծ դեպրեսիայի տարիներից սկսած. համաշխարհային մակարդակով տնտեսության ակտիվությունն անկում է ապրել, նվազել է համաշխարային արտադրության և արդյունաբերության ծավալները, և այս տարվա համար ակնկալում ենք, որ 0.5-ից մինչև 1 տոկոս տնտեսական նվազում կլինի»,- հայտարարեց ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդը այսօր տնտեսական ճգնաժամի ազդեցությանը վերաբերող քննարկման ժամանակ: Մասուդ Ահմեդի կարծիքով` այսօր ապրում ենք այնպիսի արտառոց ժամանակներում, որ, տվյալներ ունենալով հանդերձ` դժվար է կախատեսումներ անել, թե ինչ կլինի: Մասուդ Ահմադը, այնուամենանիվ, հավելեց, որ 2010 թ. սկզբից պետք է որ տեսենենք ինչ-որ կայունացում, եթե պետությունները քաղաքական կամք ունենան բարձրացնելու բանկերի իրացվելիությունը, ազատվելու հովանավորչությունից և ձեռնարկեն մի շարք այլ քայլեր: Խոսելով տարածաշրջանի մասին` նա նշեց, թե ողջ տարածաշրջանում նվազել են արտահանման տեմպերը և տրանսֆերտների մուտքը, սակայն, ըստ նրա, տարածաշրջանային մյուս երկրների հետ համեմատած` Հայաստանն ավելի լավ վիճակում է: Մ. Ահմեդի համոզմամբ` դրա պատճառները մի քանիսն են: Որպես առաջնային` նա ընդգծում է «արտարժույթային փոփոխությունները և այն հստակությունը, որը մանևրելու ավելի շատ հնարավորություն է տալիս»: Բայցի այդ, չմարվող վարկերի մակարդակն ավելի ցածր է, և Հայաստանում գրանցվել է ցածր գնաճ: Ըստ ԱՄՀ-ի` տարածաշրջանում տնտեսական տեմպերը կդանդաղեն, և բյուջեի վիճակն ավելի սուղ ու զսպողական  կդառնա: Հետևաբար, ԱՄՀ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս պահպանել փոխարժեքի ճկունությունը,  բարձրացնել բանկային վերահսկողությունը, ֆիսկալ քաղաքականությունն ուղղել դեպի սոցիալապես անապահով խավերը, և  քանի որ դեռ վիճակը էլ ավելի է վատանալու` պլանավորել և ունենալ պահուստային ծրագիր` տնտեսական ճգնաժամի հարվածներին դիմակայելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter