Ազդվել է ծնողի դիտողությունից
Երեկ` ժամը 09.00-ին, ոստիկանության աշխատակցի կողմից «Հաղթանակ» կամրջից իրեն ցած նետելու պահին բռնվել եւ բաժին է ներկայացվել 14-ամյա Զեմֆիրա Հ.-ն:
Պարզվել է, որ նախորդ օրն աղջիկա եւ ծնողների միջեւ խոսակցություն է առաջացել մի աղանդավորական խմբի հավաքներին հաճախելու հարցի շուրջ: Հայրը դիտողություն է արել դստերը` հավաքներին չմասնակցելու համար, որի պատճառով էլ Զեմֆիրա Հ.-ն փորձել է ինքնասպանություն գործել:
«Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել