
«Անցայլ տարվանից սկսած` մենք զուգակցեցինք տնտեսական կայունությունը ֆինանսական կայունության հետ` առաջնայնությունը տալով ֆինանսական կայունությանը: Ոչ ճկուն փոխարժեքի քաղաքականությունը հնարավորություն տվեց բանկային համակարգին վերակազմավորվել, և վերացրինք սիստեմատիկ վտանգը` չսուբսիդավորելով բանկերին: Բանկերն ունեցան բանկային կապիտալի 2 տոկոսի վնաս, բայց վնասները որևէ կերպ բանկերի կայունությանը չեն սպառնում»,- հայտարարեց Կենտորանական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիլյանը տնտեսական ճգնաժամի ազդեցությանը և հետևանքներին վերաբերող քննարկման ժամանակ:
Ըստ նրա` Հայաստանում տնտեսական ճգնաժամը սկսեց իրական հատվածից. «Տնտեսական աճը դանդաղեց անցյալ տարի, և այս տարի էլ արդեն ունենք կրճատումներ: Տեղի ունեցավ կապիտալի հոսքերի կրճատում, որի հետևանքով մենք ունեցանք արտաքին հաշվեկշռության խնդիր: Դա բերեց որոշակի արտարժույթային սպասումների, որն էլ հանգեցրեց դոլարիզացիայի»,- ասաց Վաչէ Գաբրիելյանը` հավելելով, որ երբ կա մակրոտնտեսական անորոշություն, բանկային համակարգը չի կարող լինել առավել ակտիվ: Դա բերում է բանկերի կողմից առավել զգուշավոր վարկավորման:
Սակայն Վ. Գաբրլիելյանը շեշտեց նաև, որ Հայաստանի բանկային համակարգն ավելի քան կայուն է, և մեր բանկերն ունեն 27 տոկոս կապիտալի ամրություն. «Սա ավելի քան երկու անգամ գերազանցում է չափանիշը: Դա ամրության էական պաշար է, որ շատ դժվար է գտնել այլ երկրներում` թե´ տարածաշրջանային, թե´ զարգացող»:
Բանախոսի կարծիքով` մեր երկիրի ֆինանսական համակարգն էական ճնշումներ չունեցավ, քանի որ «չկար արագորեն հասունացող պարտք, որը պետք է մարվեր»:
ԿԲ-ի փոխնախագահի խոսքերով` իրենք այժմ բանկային համակարգում եղած ավելցուկային իրացումն աստիճանաբար վերացնում են, որ այն չստեղծի էական խնդիրներ իրացվելիության տեսակյունից: Բայց և թողնում են այնքան իրացվելիություն, որ բանկերը կարողանան ուղղորդել տնտեսական հատվածներին. «Զարկ ենք տալիս տնտեսական աճին` չմոռանալով գնային ճնշումների մասին»:
Վ. Գաբրլիելյանը հավելեց նաև, որ չնայած բանակյին համակարգն առանց խնդիրների կարողացավ ճնշումների առաջին փուլը հաղթահարել, սակայն դեռևս շարունակելու են խնդիրներ ունենալ, որոնք լինելու են իրական հատվածից:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ
Արսեն Ղազարյանը համաձայնեց, որ մեր բանկային համակարգը, իսկապես, կայուն է և կարողացավ դիմակայել առաջին փուլի ճնշումներին: Բայց, ըստ նրա, բանկային համակարգը փակ շրջանի մեջ է և տնտեսության մեջ ակտիվության իմաստով բավական պասիվ է` չնայած գործարար աշխարհը հիմա ունի վարկավորման կարիք. «Գումարներ ունենք բանկերում, շուկայում այդ պահանջը կա, բայց զուտ ռիսկայնությունը հաշվի առնելով` դանդաղում են քայլերը»,- ասաց նա:
Վաչե Գաբրիելյանը արձագանքեց, որ մենք պատրաստ ենք աջակցել տնտեսության զարգացմանը. «Բայց ոչ բանկային համակարգի ռիսկայնության հաշվին»,- ասաց նա:
Արսեն Ղազարյանը համաձայն չէ, որ Հայաստանի շուկան համաշխարհային տնտեսության ցնցումներից պաշտպանված է, քանի որ «մենք այդ շուկայի մի մասնիկն ենք և մեզ վրա էլ կա տնտեսական ճգնաժամի դրսևորումները»:
Արսեն Ղազարյանը նշեց մի շարք ազդեցություններ, որ ունենք և´ արտաքին շուկաներից, և´ մեր ներքին: Ըստ նրա` միայն ներկրումը 40-45 տոկոս անկում է, որը «սոցիալական մեծ ազդեցություն ունի, քանի որ մեր բյուջեի եկամտային մասում ներկրումները կազմել են մոտ 70 տոկոս: Իսկ սպառողական շուկան, գումարներ ունենալով, սպասման մեջ է: Կրճատվել են առաջին անհրաժեշտության ապրանքների օգտագործումը, որը ազդում է տեղական արտադրության վրա: Կան վճարունակության լուրջ խնդիրներ, արտահանման շուկաները գտնվում են տնտեսական ճգնաժամի ազդեցության տակ և շատ այլ խնդիրներ»:
Ա. Ղազարյանը կարծում է, որ տնտեսական ճգնաժամի այս բոլոր բացասական հետևանքները կարելի է հաղթահարել արագ քայլերով, «բայց կառավարության հակաճգնաժամային ծրագրի հետ կապված կոնկրետ քայլերի իրականացումը դանդաղում է»: Նա առաջարկում է տնտեսության մեջ ավելի խիստ ձևով պահպանել հավասար մրցակցային պայմանները, հարկային եւ մաքսային վարչարարությունն ավելի կատարելագործել եւ ներդրումների համար ստեղծել արտակարգ բարենպաստ պայմաններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել