HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանցագործ «ոստիկանները»

Նախօրեին ոստիկանության Կոտայքի բաժնում «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ  որովայնի եւ ոտքի մասերում սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 21-ամյա Ռոբերտ Պ.-ն: Իրավապահները պարզել են, որ նույն օրը` ժամը 13.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, երեք անհայտ անձինք Երեւան քաղաքի «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ին պատկանող ոսկու տոնավաճառի դիմացից, ներկայանալով որպես ոստիկանության աշխատակիցներ, Ռոբերտ Պ.-ին հրավիրել են Ավանի ոստիկանության բաժանմունք: Վերջինիս նստեցնելով «ՎԱԶ-2106» մակնիշի սպիտակ ավտոմեքենան եւ հասնելով Կոտայքի մարզի Գետարգել գյուղի գերեզմանատան մոտ` Ռոբերտ Պ.-ն իջեցրել են ավտոմեքենայից եւ սուր կտրող-ծակող գործիքով պատճառել նշված վնասվածքները: Ինքնակոչ ոստիկանները հափշտակել են Ռոբերտ Պ.-ի պարանոցի 51 գ կշռով ոսկյա շղթան, նրա մոտ եղած 152 հազար դրամը եւ դիմել են փախուստի: «Դեպքի վայրը եւ մնացած հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter