
Այրվում են Աղվերանի անտառները
Քիչ առաջ հրդեհ է բռնկվել Աղվերանի անտառներում: Կրակի լեզուն մոտ է նախկինում Մերգելյան ինստիտուտին պատկանող «Լիլիթ» հանգստյան տանը եւ եւս մի քանի այլ հանգստյան տներին:
Կրակը շատ ուժեղ է, ինչին նպաստում է նաեւ ուժեղ քամին:
Հանգստյան տներում խուճապ է սկսվել, քանի որ այրվող փայտերի ձայնը գնալով ուժեղանում է: Տարածքի ժողովուրդը ապավինում է միայն անձրեւին, սակայն դժվար թե առաջիկա ժամերին անձրեւ տեղա:
Եթե կրակի դեմը ժամանակին չառնեն, շատ հնարավոր է, որ խափանվի նաեւ բջջային հեռախոսակապը: Այրվող տարածքում են գտնվում «Վիվասելի» եւ «Օրանժի» ալեհավաքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել