HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Քրեական գործ` Քարվաճառի համայնքի ղեկավարի նկատմամբ

Մայիսի 10-ին Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում, Նոր Վերին շեն եւ Քնարավան գյուղերում տեղի կունենան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Քնարավանում տեղի կունենան նաեւ ավագանու անդամների ընտրություններ: Մենք փորձեցինք ճշտել, թե որն է համայնքի ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու պատճառը: ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության պետ Վլադիմիր Կասյանի խոսքերով, Քնարավանի եւ Նոր Վերին շենի համայնքների ղեկավարների լիազորությունները դադարեցվել են իրենց դիմումի համաձայն: Ինչ վերաբերում է Քարվաճառի համայնքի ղեկավարի լիազորությունների դադարեցմանը, Վ.Կասյանը տեղեկացրեց, որ  «նրա գործերը դատախազությունում են»: Հարցի առնչությամբ փորձեցինք պարզաբանումներ ստանալ ԼՂՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, որտեղ մեզ հայտնեցին, որ անցյալ տարվա հոկտեմբերին Քարվաճառի դատախազությունը քրեական գործ է հարուցել Քարվաճառի համայնքի ղեկավար Ժորա Գրիգորյանի նկատմամբ, որը միաժամանակ «Տրանս-քար» ՓԲԸ-ի տնօրենն էր: «Նրան մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նախաքննությունն ավարտվել է, եւ փետրվարին գործն ուղարկվել է դատարան»,-հայտնել է դատախազության  մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter