HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Արցախում իրականացվելիք աշխատանքները պետք է մեկնարկեն Շահումյանի շրջանից

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունից Արցախ ժամանած պատվիրակության անդամների հետ` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ՀՀ քաղաքաշինության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարները, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտորը: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, սկզբում տեղի է ունեցել ԼՂՀ Նախագահի եւ Գագիկ Ծառուկյանի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են Արցախում սպորտի զարգացման եւ այդ ուղղությամբ տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում իրականացվելիք աշխատանքները պետք է մեկնարկեն Շահումյանի շրջանից, մասնավորապես Քարվաճառ շրջկենտրոնից, քանի որ այդ շրջանի զարգացումը մեր ռազմավարական խնդիրներից մեկն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter