HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անխոնջ ծառայելը չի փրկի

hraparak4Երեկ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը քաղաքացիական վերաքննիչ դատարանի կազմին է ներկայացրել դատարանի նորանշանակ նախագահին` Անատոլի Մաթեւոսյանին: Մեր տեղեկություններով` Մկրտումյանը զգուշացրել է դատավորներին, որ կադրային ջարդ է սպասվում, եւ կաշառքի մեջ բռնվածները կվռնդվեն համակարգից: Այսպիսով, դատավորներին է փոխանցվել Սերժ Սարգսյանի հրահանգը: Ի դեպ, մամուլում հրապարակված այն տեղեկությունից հետո, որ «Յոթի գործը» քննող Մնացական Մարտիրոսյանը կեղծ տվյալների ներկայացմամբ է դատավոր նշանակվել, Սերժ Սարգսյանը հրահանգել է ստուգել այդ տեղեկության հավաստիությունը, եւ եթե դա իրականություն է` Մնացին ազատել աշխատանքից: Սա դաս կլինի բոլոր դատավորներին, որ անգամ անխոնջ ծառայելը չի փրկում պաշտոնազրկումից: Բերդից ազատելու խոստում Երեկ ուշագրավ տեղեկություն հաղորդեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից. այս օրերին բերդում գտնվողների հետ բանակցություններ են ընթանում: Այն դատապարտյալներին եւ կալանավորներին, որոնք պարտավորվում են Երեւանի քաղաքապետի ընտրություններին 1000-ական ձայն բերել հանրապետականներին, առաջարկում են ազատ արձակել: Պոտենցյալ ազատվողների ցուցակները ներկայացվում են ՀՀԿ շտաբ, որտեղ որոշվում է, թե որքանով է կալանավորի խոստումն իրատեսական:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter