Քուչի տղեքին քուչում են հարգում
Քաղաքապետի պաշտոնում հայտնված Գագիկ Բեգլարյանը շատ է սիրում տեղի-անտեղի հիշեցնել, որ ինքը Մետաքսի քուչում մեծացած տղա է: Այն, որ քուչում մեծացած տղեքն այսօր հայտնվել են քաղաքակնության մեջ եւ ժողովրդի համար դարձել են գլխացավանք, դա անժխտելի փաստ է, եւ չենք կարծում, որ քուչի տղեքը դրանից պետք է այդքան հպարտանան:
Հավանաբար, նրան դուր է եկել քուչից ստացած Չոռնի Գագո մականունը կամ էլ ոգեւորվել է «հարազատ քուչա» անվամբ հայտնի երգից: Ինչեւէ, այսօր Գագիկ Բեգլարյանը դիմել է դպրոցի տնօրենների օգնությանը: Նա անձամբ շրջայցեր է կատարում տարբեր համայնքներում, իսկ վերջերս եղել է Աջափնյակում: Բեգլարյանը Աջափնյակի թաղապետի հետ դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններին ցուցումներ է տվել եւ հորդորել, որ միայն Հանրապետականների օգտին ամեն գնով ձայն հավաքեն: Ավելին` թաղապետն ասել է, թե իրենք խնդիր չունեն` Բեգլարյանն ընտրված է, պարզապես մեկ անգամ եւս տնօրեններին են ստուգում: Նա տնօրեններից պահանջել է աշակերտների ծնողների անձնագրերի տվյալներով 100 տոկոսանոց ցուցակներ ներկայացնել: Հակառակ դեպքում, եթե ուրիշ խաղեր նկատի, սպառնացել է աշխատանքից ազատել:
Սովորական վախ
Երեկ Սերժ Սարգսյանի ասուլիսին հրավիրված էին բազմաթիվ լրատվամիջոցներ: Բացառություն էին կազմում «Հայքը», «Չորրորդ իշխանությունը», «Ժամանակը» եւ «Հայկական ժամանակը»:
Այս փաստը հերթական անգամ ապացուցում է, որ վարչախումբը, մասնավորապես Սերժ Սարգսյանը սարսափում է ազատ խոսքից: Հակառակ դեպքում, Սերժ Սարգսյանի աշխատակիցները գոնե ձեւական հրավեր կուղարկեին: Իհարկե, մենք կմերժեինք հրավերը, բայց այստեղ սա երկրորդական նշանակություն ունի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել