HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Ականպատված 530 հա հողատարածքից 42 հա-ը` մասնավորեցված է

Սյունիքի մարզի 10 համայնքների վարչական տարածքներում դեռեւս մնում է ականապատված 530 հա հողատարածք, որից 42 հա-ը` մասնավորեցված: Համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող հողերից դեռեւս հնարավոր չէ օգտագործել նաեւ  շուրջ 12,8 հազ. հա արոտավայր` Նախիջեւանին սահմանակից լինելու պատճառով: Ըստ մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի տվյալների, Սյունիքի մարզի համայնքներում համայնքային սեփականության  հողերի օտարումից մուտքերը 2008թ. կազմել են 486 մլն. դրամ, այդ թվում քաղաքային համայնքներում` 380 մլն. դրամ, թվով 52 գյուղական համայնքներում` 106 մլն. դրամ: Այնուամենայնիվ,  այդ գումարները բավարար չեն գյուղական համայնքների հողերի գոտիավորման եւ օգտագործման սխեմաների կազմման համար: Առաջիկայում  լրացուցիչ մուտքերի դեպքում գումարները կուղղվեն նշված ծախսերի իրականացմանը: Անցած տարի կազմվել են մարզի 8 համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները, որոնցից 4-ը հաստատվել է ՀՀ կառավարության որոշումներով, իսկ մնացածները գտնվում են հաստատման վերջնական փուլում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter