HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դառնամ, ողորմի տամ...

168-jamՄայիսի 31-ին կայանալիք Երեւանու ավագանու ընտրություններից առաջ բոլոր քաղաքական ուժերն ու գործիչներն արտահայտում են իրենց «առանձնահատուկ սերը» Երեւանի հանդեպ, Երեւանի զարգացման զանազան ծրագրեր են գրում ու բոլոր հնարավոր միջոցներով ներկայացնում են  (հատկապես իշխանական քարոզիչները), թե ով ինչ է արել Երեւանի համար: Եվ մինչ Երեւանի հանդեպ սերը դրսեւորվում է ասֆալտի կտորների ու հավաքվող աղբակույտերի տեսքով, բառից բուն իմաստով` ոտքի վրա կործանվում է Երեւանի խորհրդանիշներից մեկը համարվող Սասունցի Դավթի արձանը: Ուղիղ 50 տարի առաջ տեղադրված եւ մետաղե կոնստրուկցիաներից կառուցված արձանը երբեւէ չի վերանորոգվել եւ ժամանակի ընթացքւմ օքսիդացել, քայքայվել է այն աստիճան, որ ցանկացած պահի կարող է փլուզվել: Իսկ արձանի հիմնական խորհուրդներից մեկը` «համբերության բաժակը», գողացվել է եւ փոխարինվել ինչ-որ ալյումինով, հոսող ջրի խցանված խողովակներին էլ փոխարինում է պլասմասսայե «շլանգը»: Մասնագետների հաշվարկներով` արձանը վերականգնելու համար անհրաժեշտ է ընդամենը մի քանի տասնյակ դոլար: Մեր իշխանությունները, սակայն, գերադասում են, ասենք, «Սպարտակ» բալետը բեմադրելու համար 500 հազարից ավել դոլար վճարել օտարերկրացի գլամուրային մի ռեժիսորի, քան վերականգնել Երվանդ Քոչարի գլուխգործոցներից մեկը: Սասունցի Դավթի արձանի այս վիճակը խորհրդանշական է երկու իմաստով: Նախ` այն ցույց է տալիս, թե որքանով են էլիտար շինարարությամբ տարված քաղաքային իշխանությունները հոգ տարել արվեստի բացառիկ նմուշ հանդիսացող այս հուշարձանի համար, որի ֆոնին արված լուսանկարներն ու հոլովակներն ընդամենը մի ամիս հետո օգտագործելու են նախընտրական նպատակներով: Մյուս իմաստը, իհարկե, փիլիսոփայական է եւ ցույց է տալիս, որ հայ ժողովրդի համբերության բաժակն այնքան է լցվել, որ փոխարինվել է ալյումինե «կրուժկայով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter