HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զուբրիտ

hj9Սերժ Սարգսյաննն իր նախագահության մեկամյակը երեկ ամփոփել է ասուլիսով, որը լուսաբանելու համար նախագահականում ընտրել են իրենց ուզած ԶԼՄ-ներին: Բացի այդ, նախապես պահանջել են այն բոլոր հարցերը, որոնք ուղղվելու էին Սարգսյանին: Ուշագրավն այն է, որ Սարգսյանն այնքան է սեւառվել պատասխաններն անգիր անելու վրա, որ չի նկատել, որ հնչող հարցը տարբերվում է նախապես ուղարկված հարցից: «Ի՞նչ քայլեր են արվում ԵԽԽՎ 1643 բանաձեւում նշված պահանջների կատարման, մասնավորապես` ապօրինաբար ազատությունից զրկված քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ...»` հարցին Սարգսյանը պատասխանել է այսպես. « ...չեմ կիսում այն մարդկանց կարծիքը, ովքեր համարում են, որ այսօր մեր երկրում կան ապօրինաբար ձերբակալվածներ: Ես նույնիսկ զարմացա, որ Դուք չասեցիք քաղաքական բանտարկյալներ»: Ընդդեմ մամուլի Մոտ մեկ ամիս առաջ «Տեղեկատվության եւ իրավունքի ինստիտուտ» անունով մի հասարակական կազմակերպություն հրապարակեց ԵՊՀ դոցենտ Կարեն Անդրեասյանի հեղինակած օրենքի նախագիծը, որի նպատակը մամուլին լռեցնելն է: Անդրեասյանը Սերժ Սարգսյանի օգնական Լեւոն Մարտիրոսյանի եւ նախագահականում գործող ՀԿՏ կենտրոնի ղեկավար Արա Սաղաթելյանի վաղեմի «ծանոթն» է: Իսկ թե նրանք ինչ առնչություն ունեն սույն նախագծի հետ, մնում է կռահել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter