HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորվել է ոստիկանության հետախուզության բաժնի աշխատակից

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով  կալանավորվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Մ. Յախանյանը: ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Մ. Յախանյանը մեղադրվում է իր  պաշտոնեական լիազորություններն անցնելու և խաբեության եղանակով, կաշառք ստանալու պատրվակով  գումար հափշտակելու մեջ:Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Մ. Յախանյանը, 2008թ. դեկտեմբերի 17-ին, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, առանց հիմքերի և սահմանված կարգով գրանցելու, ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վար­չու­թ­յուն բերման է ենթարկել Աբովյան քաղաքի երկու  բնակիչների և,  տրամադրելով սուտ տեղեկություն, թե իբր երկու մարմնավաճառ բողոքել են, որ նրանք նախորդ օրը Աբովյան քաղաքի «Ղարս» ռեստորանային համալիրում իրենց բռնաբարել են, պահանջել է 3.000 ԱՄՆ դոլար՝  քրեական գործ չհարուցելու և  քրեական պա­տաս­­խա­­նատվության չենթարկելու համար:  Սակարկելու արդյունքում՝  Մ. Յա­խան­յա­նը համաձայնել է նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել  1.500 ԱՄՆ դոլար ստանալու դեպքում և նրանց ազատ է արձակել։ 2008թ. դեկտեմբերի 18-ին և 19-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վար­չու­թ­յան վարչական շենքի երրորդ հարկում Մ. Յախանյանը  ստացել է պահանջված գումարը՝ համապատասխանաբար 1.000 և 500 ԱՄՆ դո­լար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter