HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեղուտի անտառի փոխարեն

12_04-teghutԱպրիլի 10-ին լրացավ Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման հետևանքով անտառային տնտեսության հասցվելիք վնասի փոխհատուցման` ՀՀ պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցված ծրագրով նախատեսված` անտառապատման աշխատանքներ իրականացնող ընկերության մրցույթին հայտերի ներկայացման վերջնաժամկետը:

Նույն օրը ժամը 12:00 տեղի ունեցավ ներկայացված մասնակցության հայտերի հրապարակային բացումը: «Հանձնաժողովի 6 անդամներից հայտերի բացմանը ներկա էին 4-ը», - ասաց  «Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր վարչության փոխնախագահ Գագիկ Արզումանյանը: Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում էին  մրցույթին հայտեր ներկայացրած ընկերությունների ներկայացուցիչները: Հանձնաժողովի քարտուղար Սահակ Կարապետյանը հանձնաժողովին տեղեկացրեց ներկայացված հայտերի մասին: Վերջինս հայտնեց, որ հանձնաժողովի անդամների կողմից կայացված որոշմամբ առաջին նիստի ընթացքում 2009թ. մարտի 25-ին «Հայաստանի հանրապետություն» թերթում տպագրվել է հայտարարությունը անտառավերկանգնման աշխատանքներ իրականացնելու համար կազմակերպությունների մրցույթի մասին հայտարարությունը: Մրցույթի մասին նշված է «Վալլեքս»-ի կայքէջում, որտեղից էլ հայտառուները ստացել են համապատասխան տեղեկություններ: 13-04-vallexՍ. Կարապետյանը ներկայացրեց հայտառուներին. «2009թ.-ի ապրիլի 10-ին ժամը 12-ին ընդունվել է հայտամատյանը, այս պահի դրությամբ հայտեր ներկայացրել են թվով 4 հայտ , վերջին հայտը ներկայացվել է ժամը 11 անց  55 րոպեին: Հայտ ներկայացրել են  «Ռամիկ» , «Հայր և որդի Բեժանյաններ», «Տրի գրեն» և «Աղավնատուր» ՍՊԸ-ները»:  Ապա բացվեցին հայտերը, և հրապարակվեց փաթեթների փաստաթղթերի ցանկը: Ներկայացվեց մրցույթի լոտերը:Մրցույթը անցկացվելու է երկու լոտով: Լոտ1-ը ներկայացնում է Լոռու մարզի Թեղուտ և Շնող համայնքներին պատկանող շուրջ 67 հա  հողատարածքի անտառապատում: Լոտ2-ը ներկայացնում է Լոռու մարզի Արևածագ և Մղարթ համայնքներին պատկանող շուրջ 68 հա հողատարածքի անտառապատում: «Ռամիկ» ՍՊԸ-ն(տնօրեն՝ Վարդան  Վարդանյան, հասցեն՝ Լոռու մարզ, գյուղ Շնող) ներկայացրել է 9 թերթ փաստաթղթեր:  Հայտը ներկայացրել էր առաջին լոտով: Նշել է, որ մրցույթում հաղթելու դեպքում յուրաքանչյուր 1հա տարածքի անտառավերականգնումն իրականացնելու է 1մլն  96 հազար դրամով: Երկրորդ փաթեթը ներկայացրել է Շամլուղ քաղաքում գրանցված «Հայր և որդի Բեժանյաններ» ՍՊԸ-ն (տնօրեն՝ Վարդևան Բեժանյան): Ընկերությունը հայտ  ներկայացրել 2-րդ լոտով, նշել է, որ մրցույթում հաղթելու դեպքում յուրաքանչյուր 1հա  անտառավերականգնում պարտավորվում է իրականացնել 1մլն. 253հազար դրամով: Մյուս հայտատուն «Տրի գրեն» ՍՊԸ-ն (տնօրեն Արթուր Վանյան), հայտը ներկայացրել է երկու լոտով: Առաջին լոտով հաղթելու դեպքում պարտավորվում է 1հա անտառատնկում  կատարել 985 հազար դրամով, երկրորդ լոտում հաղթելու դեպքում աշխատանքները պարտավորվում է կատարել 1մլն.  44 հազար 716 դրամով: «Աղավնատուր» ՍՊԸ-ն (տնօրեն՝ Է. Մարգալյան, ընկերությունը գրանցված է եղել սկզբում Վանաձորում, այնուհետև՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում) հայտ ներկայացրել է երկու լոտով: Նշել է որ առաջին լոտի  մրցույթում հաղթելու դեպքում 1հա տարածքի անտառատնկումը կատարելու է 973 հազար 409 դրամով, իսկ երկրորդ լոտում հաղթելու դեպքում 1հա  տարածքի անտառավերականգնումը կատարելու է 943 հազար 967 դրամով: Փաստաթղթերի հրապարակումից պարզվեց, որ 3-րդ և 4-րդ հայտառուները մրցույթին ներկայացել են գործող երկու լոտերով: «Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր վարչության փոխնախագահ Գագիկ Արզումանյանը հարցրեց «Տրի գրեն» և «Աղավնատուր» ՍՊՆ -երի նախագահներին, թե երկու  լոտում էլ հաղթելու դեպքում իրենց սահմանած ցածր գներով կհամաձայնեն աշխատել, թե ոչ:  «Տրի գրեն» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Վանյանը պատասխանեց, որ կընտրի միջին գինը, իսկ «Աղավնատուր» ՍՊԸ-ն նշեց, որ իր հրապարակած գները կմնան անփոփոխ: Այնուհետև Գագիկ Արզումանյանը հայտարարեց, որ մրցույթի արդյունքները հանձնաժողովի կողմից կհրապարակվեն ապրիլի 17-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter