
Երեկ Ղարաբաղում տոնվեց Հիսուս Քրիստոսի Հարությունը: Հանրապետության եկեղեցիներում Սուրբ Պատարագ մատուցվեց եւ տրվեց Սուրբ Հարության ավետիսը: Ընթերցվեց նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի բարեմաղթանքի խոսքը:
Սուրբ Հարության կամ ինչպես ընդունված է ժողովրդի մեջ Սուրբ Զատկի տոնին Ղարաբաղում ձյուն տեղաց, որը սակայն չխանգարեց ղարաբաղցիներին եկեղեցի գնալ, իրար փոխանցել Սուրբ Հարության ավետիսը եւ նշել տոնը:
Չնայած վատ եղանակին, Շուշիի երկու` Սուրբ Ղազանչեցոց եւ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները մարդաշատ էին: Սուրբ Ղազանչեցոց էին այցելել նաեւ երկրի իշխանության ներկայացուցիչները`նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Նրանց հետ էին նաեւ ՀՀ եւ ԼՂՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը, որոնք նույնպես մասնակցել են Սուրբ Պատարագին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել