HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Կ. Մանոյան. «Ապրիլի 24-ին Օբաման կկատարի իր հանձնառությունը»

«Ապրիլի 24-ին Օբաման կկատարի իր հանձնառությունը եւ  անպայման ցեղասպանության ճանաչումը կկատարի այնպես, ինչպես ինքը խոստացել էր մինչ նախագահ ընտրվելը, և որի մասին ինքն արդեն հայտարարեց Թուրքիայում, որ իր կեցվածքը չի փոխվի։ Եվ Թուրքիայում այդքանն ասող նախագահը, պարզ է, որ իր երկրում ավելի հանգիստ և ավելի ազատ կխոսի, հատկապես, երբ խոսում է իր քաղաքացիների հետ, որոնց նկատմամբ է, որ ինքը հանձն առել է, նրանց նկատմամբ է, որ ինքը խոստում է տվել»,- այսօր Ուրբաթ ակումբում հայտարարեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ինչպես տեղեկացրեց բանախոսը, ԱՄՆ-ում Հայ դատի հանձնախումբն ակտիվ աշխատում է, որպեսզի Օբաման իր խոստումը կատարի: Նա գտնում է, որ Օբաման խոստումը չկատարելու դեպքում հիասթափություն կառաջացնի իր նկատմամբ, քանի որ նա ընտրվել է որպես փոփոխությունների նախագահ: Ըստ Կիրո Մանոյանի` Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստան-Թուրքիա բանակցությունների հետ կապ չունի եւ չի խանգարի բանակցություններին, նաեւ` Հայոց ցեղասպանության ճանաչումը չի վտանգի թուրք-ամերիկյան հարաբերությունները. «Մեկ-երկու ամիս կարող է նեղացածի վիճակը առնի, բայց ժամանակավոր բնույթ կունենա»: Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը բանախոսը կարեւորում է, քանի որ կստիպի Թուրքիային ճանաչել իր պատմությունը, հետո կանդրադառնա նաև մի շարք այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, նաեւ` Թուրքիային կստիպի հայերի հետ ավելի լուրջ բանակցություններ վարել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter