
ՍԴՀԿ կենտրոնական վարչության քաղաքական խորհրդատու Գուրգեն Եղեիզարյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին` «դուք ժամանակին հայտարարեցիք, որ «ՀՀՇ-ն մարդասպանների կուսակցություն է»: Այսօր ինչպե՞ս եք համագործակցում այդ կուսակցության հետ, անհարամարության զգացողություն չունե՞ք», խոսոտովանեց. «Այո, ես դա ասել եմ: Ցանկացած մարդ ունենում է մի պոռթկում, որտեղ ինչ-որ մի բան է ասում, այսօր ես ասում եմ, որ ՀՀՇ-ում պանծալի տղաներ կան, որոնց հետ եղել եմ բանտախցում: Ես լրիվ վերանայել եմ իմ դիրքորոշումը: Դա մի նախադասություն էր, որն ասվել է պահի տակ»:
Ո՞ւմ էր ուղղված «թշնամանքը բացառելու» նախագահի կոչը
Թերթի հարցին ի պատասխան` «ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Իմ կարծիքով` այդ կոչը նախ և առաջ պետք է ուղղվի իշխանություններին և հատկապես` իրավապահ և դատական մարմիններին: Քանի որ իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ դատարաններն անկախ են, հատկապես` Քրեական օրենսգրքում կատարած վերջին փոփոխությունների արդյունքում էլ ավելի են անկախացել: Թեև օրենքով իսկապես այդպես է, բայց դե, բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ իրավիճակ է այդ առումով: ԿԱրծում եմ, որ կոչն ուղղված է հենց նրանց»:
Պատկան մարմինները կհետևե՞ն, թե՞ ոչ` պրն Մարտիրոսյանը դժվարանում է կանխատեսել, սակայն կարծում է, որ իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Սերժ Սարգսյանն ինքը «թշնամանքը բացառելու» տրամաբանությամբ չի շարժվել. «Մենք բազմիցս մեր ելույթներում ասել ենք համաներման մասին, և նախագահի կողմից սպասում ենք նման քայլի, բայց դա այդպես էլ չեղավ: Նմանատիպ իրադրձության սպասում էինք, երբ որ նա ԱԺ-ում առաջին անգամ ուղերձով հանդես եկավ` բազմաթիվ օրացույցային հատուկ և ոչ հատուկ օրերի ընթացքում: Հիմնական լծակները և գործիքները գտնվում են իշխանության ձեռքին, և իշխանությունն է, որ թշնամանքի և այդ հասկացողության պատերը պետք է սկսի քանդել»: Սակայն մեկ դրական բան Արմեն Մարտիրոսյանը, այնուամենայնիվ, ընդգծում է. «Այդ մեկ տարվա ընթացքում «մարտի 1»-ի նման իրադարձւոյթւոններ չեն կրկնվել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել