Կեղծելու «նոր» մեխանիզմ
Երևանի քաղաքապետի մայիսի 31-ին կայանալիք ընտրություններում կեղծիքներ անելու համար վարչախումբը սկսել է դիմել ոչ միայն կեղծ անձնագրերի, այլև «9-րդ ձևի» օգնությանը: Ըստ թերթի աղբյուրների` այդ փաստաթուղթն անձնագրային բաժանմունքների կողմից տրվում է ժամանակավոր` անձնագրի փոխարեն: Այժմ էլ ոստիկանության անձնագրային բաժիններին հստակ հրահանգ է տրված` ճշտել քաղաքից բացակայողների տվյալները, և նրանց տվյալներով մի քանի հազար «9-րդ ձևեր» կազմել` այլ անձանց լուսանկարներով` ընտրությունների ժամանակ կեղծիքի հերթական չափաբաժինն ապահովելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել