HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեքսան Հարությունյանից աթոռը կխլե՞ն

hraparak5Հանրային հեռուստաընկերությունն Ալեքսան Հարությունյանից խլելու և փեսա Միշիկին հանձնելու ծրագիրը հնարավոր է մոտ ապագայում իրականանա: Բանն այն է, որ Հայաստանում Միքայել Մինասյանի բացահայտ հովանավորությունը վայելող մի խումբ երիտասարդներ արդեն իսկ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանից գնել են «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերությունը, տեղափոխել են բոլորովին այլ շենք և շուտով իրենց մոտ ղեկավար են նշանակելու Հ1-ի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանին: Այդ երիտասարդների պարագլուխը երբեմնի հայտնի КВН-շչիկ, Գիժ մականունով Արթուր Ջանիբեկյանն է, որն արդեն շուրջ տաս տարի ապրում և աշխատում է Մոոսկվայում, նա վրաց երգիչ Սոսո Պավլիաշվիլու սանիկն է: Ալեքսան Հարությունյանի աթոռի հիմնական հակառակորդը հենց Արթուր Ջանիբեկյանն է, իսկ «ԱրմենԱկոբը» ձեռք բերելու ծրագիր նա դեռևս մեկ տարի առաջ է ունեցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter