HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծնկի կգաս ինքդ

chi11ԱԺ քաղբանտարկյալ պատգամավոր «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը թերթում տպագրված լուրին արձագանքել է ԱԱԾ մեկուսարանից: «Ես կարդացի այն լուրը, որտեղ գրված էր Կոտայքի մարզպետի արած արտահայտությունը «Ֆանտանի» դպրոցի տնօրեն Նարինե Աբրահամյանի հասցեին, թե նրա գլուխը խուզել կտա և կուղարկի ուղղիչ աշխատանքային գաղութ: Ես չեմ ճանաչում Նարինե Աբրահամյանին, բայց Կովալի լպիրշ արտահայտությանը չանդրադառնալ չեմ կարող: Մարդկանց գլխին սարքելն ու գաղութ ուղարկելը գիտեմ, որ քո մասնագիտությունն է, բայց դու լրիվ չափդ անցել ես ու արդեն հայ կնոջը, այն էլ դպրոցի տնօրենին ես մասսայական վիրավորում: Ես քեզ խոստանում եմ, որ մի օր քեզ կստիպեմ, որ դու ծնկաչոք ներողություն խնդրես ոչ միայն Նարինե Աբրահամյանից, այլ նաև այն ուսուցիչներից, որոնց արդեն երկար տարիներ, չարաշահելով քո պաշտոնը, ճնշում ու անհիմն անպատվում ես: Սպասիր այդ օրվան, Կովալ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter