HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կձևավորվի՞ արդյոք «Յոթին» ազատ արձակելու հստակ պահանջ

azg2Ապրիլի 27-30-ը ԵԽԽՎ-ն ամենայն հավանականությամբ կանդրադառնա Հայաստանի կողմից 1643 բանաձևի պահանջների կատարման առնչությամբ զեկույցին ու, ընդհանրապես, մարտյան իրադարձություններից հետո տեղի ունեցածի ներկայացմանը, չնայած դեռևս երեկվա դրությամբ ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում տեղադրված նստաշրջանային օրակարգի նախագծում չի նշվում, թե որ օրը տեղի կունենա այդ քննարկումը: Սահմանված կարգի համաձայն` մինչև ապրիլյան ԵԽԽՎ նիստը համազեկուցողների մոնիտորինգի հանձնաժողովին կրկին կզեկուցեն Հայաստանի կողմից 1609, 1620, 1643 բանաձևերի կատարման ընթացքի մասին` հատկապես կապված մարտի 1-2ի դեպքերի առնչությամբ անազատության մեջ գտնվող մարդկանց հետ: Դեռևս կատարման առումով գնահատման են սպասում 1609 և 1620 բանաձևերում ամրագրված այնպիսի պահանջներ, ինչպիսիք են Հայաստանում լրատվամիջոցների և ազատ խոսքի իրավիճակին, հանրահավաքների անցկացմանը և մարտի 1-ի իրադարձությունների իրական մեղավորների բացահայտելու և պատժելու խնդիրների լուծումները: Ամեն դեպքում, առավել հավանական է, որ Հայաստանի կողմից այդ բանաձևերի կատարումը  հստատապես չի լինելու ու չի դիտարկվի այնպիսի նթերիության շրջանակներում, ինչը հնարավորություն կտա այլևս որևէ բանաձևով որևէ պարտավորության կատարման պահանջ չամրագրելու համար: Ավելի շուտ` Եվրոպայի խորհուրդը խորհրդարանական վեհաժողովի մակարդակով ևս մեկ բանաձև կարող է ընդունել` ի հավաստումն որոշ դրական տեղաշարժերի և ի փստումն նորանոր պահանջների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter