
Ի՞նչ եք կարծում, ինչքա՞ն ջայլամ կա Երևանում` շա՞տ, թե՞ քիչ: Եթե համարեք, որ հիմար հարցեր եմ տալիս, չեմ նեղանա, իսկապես, որ Հայաստանը հո Աֆրիկա չի՞: Բայց էդ դեպքում հանրապետական կուսակցությանը ո՞նց է հաջողվում էսքան ջայլամ վարձել Սև Գագոյի համար: Ուսուցիչ ջայլամներ: Տեսնես փող տալի՞ս են ջայլամ դառնալու համար, թե՞ հայոց մանկավարժները անշահախնդրորեն` հպարտության սուրբ զգացումից դրդված են ջայալամացել:
Սև Գագոյի համար ցուցակներ են հավաքում, իսկ երբ որ հարցնում ես` ի՞նչ եք անում, աչքերը զարմացած թարթում են, վզները ձգում և գլուխները մտցնում պարկետի մեջ: Էնքան անհարմար տեսարան ա, որ մի պահ ինքդ ես շփոթվում, չես իմանում` ինչ անես: Հետո դիմացինդ գլուխը հանգիստ հանում է պարկետի միջից և շորորալով մտնում դասարան: Դուռն էլ հետևից փակում ա: «Դաս ա, չխանգարեք»: Իսկ իմ կարծիքով` խանգարել ա պետք: Քարով պետք չի խփել կենդանիներին, մեղք են, բայց երեխաներն ավելի են մեղք: Մի հանդուրժեք, որ ջայլամը ձեր երեխային դաս տա: Բոյկոտեք ջայլամ ուսուցիչների դասերը: Մի վախեցեք` ձեր երեխային բան չի պատահի, եթե բոյկոտեք` բան չի պատահի, իսկ եթե հանդուրժեք, ձեր երեխան էլ կդառնա ջայլամ:
Էդ ի՞նչ էիր անում քաղմասում
Ապրիլի 9-ի ուշ երեկոյան ոստիակնության կենտրոնի բաժանմունք ժամանեց Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկի որդի Նարեկը` իր «Բրաբուսով», ու կայանեց իր մեքենան նույն բաժանմունքի պետ Աշոտ Կարապետյանի ծառայողական մեքենայի կողքին: Նարեկը քաղմաս էր եկել իր ընկերներից մեկին հանելու: Նրա ընկերոջ քաղմաս էին բերել ճանապարհային ոստիակնության աշխատակիցները: Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելուց հետո` նրա մեքենան կանգնեցրել են: Ընկերը, որը նման «բարձր հովանավորություն» ունի, «հորթուբորդ» է արել ոստիկանների վրա: Վերջիններս էլ նրան նստեցրել են մեքենան ու բերել քաղմաս, բայց ճանապարհին Նարեկի ընկերը, որը նստած է եղել ետևի նստարանին, անընդմեջ ծաղրել է ճանապարհային ոստիկաններին: Այնքան է ծաղրել, որ քաղմաս հասնելիս` ճանապարհային ոստիկանների համբերությունն արդեն հատած է եղել: Քաղմասի մոտ ոստիկանության մեքենան դիմավորել են քամասի ոստիկաններն ու Նարեկի ընկերոջ հետ փոխադարձ քաշքշոցներով ու հայհոյանքներով մտցրել են նրան շենք: Ոստիկանները, թերևս, չեմ հավատացել, որ իրոք գործ ունեն Նարեկ Սարգսյանի ընկերոջ հետԼ Բայց մի քանի րոպե անց Նարեկը եկել է ու մտել է բաժանմունքի պետ Աշոտ ԿԱրապետյանի մոտ: Կես ժամ անց`Նարեկը, նրա ընկերը ու ավտոտեսուչները դուրս են եկել քաղմասից և ողջագուրվելով` բաժանվել: Մինչև բաժանվելը Նարեկի ընկերը, ավտոտեսուչների ներկայությամբ Նարեկին հորդորել է ավտոտեսուչներին տանել Ղարաբաղ ու նրանց հետ քեֆ անել: Քրեական գործ այս առթիվ, բնականաբար, չի հարուցվել: Նույնիսկ դեպքը չի արձանագրվել: Այնպես որ, ճշտել Նարեկի ընկերոջ անունը և ով լինելը մեզ չհաջողվեց, դեպքը չի արձանագրվել, թերևս, այն պատճառով, որ այդ օրը Երևանի կենտրոնից քաղմաս էին բերել ակցիա անցկացնող երկու ուսանող երիտասարդների, ու ամբողջ քաղմասը զբաղված էր այդ երիտասարդների արարքների մեջ օրենքի գոնե մի պուճուր խախտում գտնելով:Չէին կարողացել գտնել, բայց երիտասարդների պահել էին մոտ 3 ժամ: Ահա այսպիսի Հայաստան: Ավելի ճիշտ` «Առաջ, Հայաստան»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել