HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՆՈՒՌ ծրագիրը գործարկվում է ԼՂՀ-ում

Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամը հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում  (ԼՂՀ) ՆՈՒՌ ծրագրի մեկնարկի մասին:

Համաձայն ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի և Էդուարդո Էռնեկյանի միջև հունվար ամսին կնքված պայմանագրի, այսօր ՖԱՀ-ը ներկայացնում է ՆՈՒՌ-ի ընդհանուր գաղափարը. ծրագիր, որի նպատակն է փոխել ապագա կրթական համակարգը:

ՆՈՒՌ ծրագիրը իրագործվելու է ԼՂՀ Կառավարության և ՀԲԸՄ-ի հետ գործակցությամբ: Վերջինս  աշխարհի ամենամեծ հայկական շահույթ չհետապնդող  կազմակերպությունն է և տեղում օգնություն է ցուցաբերելու` նախագծի հաջողությունը երաշխավորելու համար:

ՆՈՒՌ ծրագիրը իրականացվում է` հետևելով  Մեկ համակարգիչ յուրաքանչյուր երեխային (ՄՀՅԵ) ծրագրի գաղափարին: ՄՀՅԵ-ն կրթական ծրագիր է, որը մշակվել է  Մասաչուսեթսի  Տեխնոլոգիաների Ինստիտուտում (ՄՏԻ), ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի  Բոստոն քաղաքում: ՄՀՅԵ-ն հաջողությամբ համակցել է կառուցողականությունը (սովորել` անելով) ժամանակակից մատչելի դյուրակիր համակարգչի` XO-ի ստեղծման հետ, որը հատուկ նախագծվել և մշակվել է կրթական նպատակներով: 

ՆՈՒՌ ծրագիրը XO դյուրակիր համակարգիչներ է տրամադրելու առաջինից չորրորդ դասարանի դպրոցականներին և նրանց ուսուցիչներին:   ԼՂՀ Կառավարությունը հանձն է առել դպրոցներում ապահովել ինտերնետ կապը, որը ծրագրի գլխավոր ասպեկտներից է:

Առաջին փուլում` 2011թ սեպտեմբերին  Ստեփանակերտ և Շուշի քաղաքների դպրոցների 160 ուսուցիչներ կանցնեն վերապատրաստման դասընթացներ, որոնք իրենցից ներկայացնում են XO-ի կրթական ծրագրի` SUGAR-ի ուսուցման երեքշաբաթյա ինտենսիվ կուրսեր: Նրանք նաև կհաճախեն վեց շաբաթից բաղկացած  վիրտուալ կուրսերի` ընկալելու համար աշակերտների համար կիրառվելիք  տարբեր ծրագրերի նորացումները: 

Հաջորդ փուլում 3.600 աշակերտ հնարավորություն կունենան կիրառել ՆՈՒՌ ծրագրի համակարգիչները, որի շնորհիվ հավասար հնարավորություն կստեղծվի դպրոցների ամենօրյա դասերում տեխնոլոգիաների ներգրավման համար:  Գրաֆիկը կհամաձայնեցվի ԼՂՀ Կառավարության հետ: 

Կառավարությունը նաև կապահովի, որ ԼՂՀ մյուս քաղաքները և գյուղերը ևս շուտով ունենան գերարագ ինտերնետային կապ, որը ՆՈՒՌ ծրագրի  էական բաղադրիչն է: Դա իրագործելուց հետո ՆՈՒՌ ծրագիրը  կտրամադրի  նոր XO դյուրակիր համակարգիչներ ինտերնետով ապահովված դպրոցների համար` այսպիսով փորձելով ընդգրկել բոլոր տարրական դպրոցները: 

ՆՈՒՌ ծրագիրը հեղափոխական փոփոխություններ է մտցնում կրթական համակարգում, նրա հիմնական նպատակներն են.

  •   Ամրապնդել կրթական փորձը` դասարան, դպրոց և ընտանիք ներմուծելով նոր տեխնոլոգիաներ:  Բոլոր աշակերտների համար ստեղծել հավասար հնարավորություններ` տրամադրելով համակարգիչ յուրաքանչյուր երեխայի և ուսուցչի:
  • Հասանալի դարձնել տեղեկատվությունը, համաշխարհային կրթական փորձը և մշակույթը:
  • Չորս ուղղություններով զարգացնել համագործակցության մշակույթը` երեխա-երեխա, երեխա-ուսուցիչ, ուսուցիչ-ուսուցիչ և երեխա-ուսուցիչ:
  • Նպաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  մշակույթի տարածմանը տարածաշրջանում և աշխարհում:

Մեկնաբանություններ (1)

Michael
Personal Manifesto regarding XO computers for Nagorno-Karabakh Republic(NKR) school children (From One Laptop Per Child project founded at MIT) By Michael Bezjian, Student at Anania Shirakatsi High School in Yerevan August 16, 2011 XO computers and what they bring 1. The Internet can be accessed with these computers 2. NKR is planning to provide internet access in all their schools 3. XO computers have mechanical keyboards which you need to apply pressure to use Problems 1. The children will be exposed to Porn at an early age (6-12) because of the connection to the internet 2. The children will attempt to use the computers and internet during class for things that are irrelevant, and not pay attention to the subject at hand. This will cause disturbances and arguments between the students and teachers. 3. Mechanical keyboards are not healthy for children's fingers because they might cause Carpal tunnel syndrome later in their lives. Since they are still at a young age and their tendons and bones of their hands are still developing. Solution 1. No internet, only Bluetooth or/and infrared. The teacher should have the power to permit or forbid cross communication between the students during class. The teacher should be able to quickly tell what programs every student has run or is running during class. The teachers should have the power to stop any program that any student is running. This way the students will not be able to play games with the computers during class! 2. With no internet provided the possibility of the download or upload of porn, graphic images, and content that is not appropiate for underage people, will be greatly mitigated and reduced. 3. Touch-Pads instead of XO computers should be distributed to the students. The touch-pads will have touch keyboards in Armenian, Russian, and English. Hopefully the Swipe program (where you slide your fingers over the keyboard rather than tapping it) will be available in all three languages. This way the children will not hurt their fingers by over using the touch-pad. I have heard by word of mouth that OLPC failed in Jordan. The children used the computers to expose themselves to porn through the internet, the teachers were disgusted and could not control the situation.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter