HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերման են ենթարկել լրացուցիչ կարգախմբի ուժերով

Ապրիլի 10-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները Բաղրամյան պողոտայում ծառայություն կատարելիս նկատել են հարբած վիճակում բարձրաձայն հայհոյանքներ տվող հինգ երիտասարդների, որոնցից երկուսը քաշքշել են միմյանց: Ոստիկանության աշխատակիցները փորձել են կարգի հրավիրել, սակայն նշված անձինք չեն ենթարկվել, հարձակվել են նրանց վրա, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ տեղացել ու պատճառել վնասվածքներ: Օգնության մեկնած ոստիկանության երկու աշխատակիցներ նույնպես փորձել են կարգի հրավիրել երիտասարդներին, բայց նրանց նույնպես հարվածել են ձեռքերով եւ ոտքերով: Ոստիկանության լրացուցիչ կարգախմբի ուժերով իրավախախտները բերման են ենթարկվել բաժին, սակայն նրանք ճանապարհին շարունակել են դիմադրել եւ հարվածելով վնասել են ոստիկանության ավտոմեքենայի սրահի դուռը: «Պարզվել է, որ նշված անձինք հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ` 22-ամյա Զորիկ Գ.-ն, 24-ամյա Արսեն Մ.-ն, 26-ամյա Արման Ղ.-ն, 17-ամյա Արթուր Ղ.-ն եւ 26-ամյա Գեւորգ Փ.-ն: Ոստիկանսւթյան աշխատակիցներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր, կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter