Կինը սպանել է ամուսնուն
Ապրիլի 12-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Կապանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վայր ընկնելու հետեւանքով որովայնի շրջանում ստացած ծակած վերքով, անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 58-ամյա Գագիկ Դանիելյանը, որը մոտ երեք ժամ անց հիվանդանոցում մահացել է:
«Պարզել է, որ նույն օրը` ժամը 11.00-ի սահմաններում, տանը վիճաբանության ժամանակ Գ. Դանիելյանին խոհանոցային դանակով դանակահարել է կինը` 55-ամյա Վիկտորյա Գ.-ն: Վերջինս ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ»,- հաղորդում է ոստիկանության մամլո գրասենյակը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու» (որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) համար: Առաջադրված մեղադրանքը նախատեսում է 5-ից 10 տարվա ազատազրկում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել