HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Գրքի շնորհանդես` նվիրված Արթուր Մկրտչյանի 50-ամյակին

14_04-book_karabakh

Այսօր ԼՂՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ Վլադիմիր Հարությունյանի «Մեկ այլ Ղարաբաղ» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրվում է ազատ Արցախի առաջին ղեկավար, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի 50-ամյակին:

Գրքում հեղինակը ներկայացնում է Ղարաբաղն ու նրա ազատագրմանը միտված դեպքերն ու իրադարձությունները, ինչպես նաեւ անդրադառնում Արցախի պետականության կայացման գործում մեծ դերակատարություն ունեցած, Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի գործունեությանն ու կյանքին:

«Արթուր Մկրտչյանը այն անձնավորությունն էր, ով մարդկային հարաբերությունների մեջ երբեւէ «քաղաքականություն չէր խաղում», այլ դրսեւորում էր հենց նման գործչին հատուկ իմաստություն ու լայնախոհություն, իսկ քաղաքականության մեջ էլ չէր դավաճանում մարդկային իր սկզբունքներին, պահպանում էր բնատուր մարդկային վեհ ու բարձր հատկությունները»,-գրում է հեղինակը: Գրքի շնորհանդեսին ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պատգամավորներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter