HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորվել են ծեծկռտուք սարքողները

Այսօր Լոռու մարզի քննչական բաժնից տեղեկացանք, որ օրերս ձերբակալվել և կալանքի տակ է գտնվում փետրվարի 19-ին Ալավերդի քաղաքի Սարահարթ թաղամասի 2/26 շենքի մոտ  20-ից ավելի ալավերդցի երիտասարդների հետ հրազենային կրակոցով կռվին մասնակցելու համար  հետախուզման մեջ գտնվող, Ալավերդու Սանահին գյուղական թաղամասի բնակիչ, 1970թ.-ի ծնված Շուրիկ Ալբերտի Սիմոնյանը: Ձերբակալվել է նաև  Ալավերդի քաղաքի Սարահարթ թաղամասի բնակիչ, 1987թ. ծնված`  Արթուր Համլետի Միրզոյանը: Քննչական բաժնում մեզ հայտնեցին, որ գործի առթիվ դեռևս մեղադրանք չի առաջադրվել: Մեղադրանք առաջադրվելու է նաև  Կարեն և Արման  Միրզոյանների նկատմամբ: Գործի հետ կապված մեղադրանքները առաջադրվելու են ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի3-րդ մասի հատկանիշներով` մի խումբ անձանց կողմից չարամիտ խուլիգանություն կատարելու մեղադրանքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter