HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սահման»-ը պատրաստվում է ամերիկյան պրեմիերային

Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է հունվարի 24-ին Ռոտերդամի 38-րդ փառատոնի շրջանակներում: 5 ցուցադրությունները կայացել են լեփ-լեցուն դահլիճներում, ֆիլմը մեծ արձագանքեր է գտել եվրոպական մամուլում, կինոքննադատների և հանդիսատեսի շրջանում: Ի դեպ, «Սահման»-ը Հարություն Խաչատրյանի 4-րդ ֆիլմն է, որի պերմիերան տոնում են հենց Ռոտերդամում: Այնուհետև «Սահման»-ը ցուցադրվել է Փարիզում` Ժորժ Պոմպիդուի մշակութային կենտրոնում` որպես Cinema' du Reel միջազգային ամենամյա կինոփառատոնի բացման ֆիլմ: Աշխարհահռչակ այս կենտրոնը սովորաբար բացման ֆիլմ է ընտրում կինոարվեստում նկատելի ներդրում բերած, ճանաչված ռեժիսորների գործեր: Այժմ «Սահման»-ը պատրաստվում է ամերիկյան պրեմիերային, որը կկայանա ապրիլի 17-26-ը կայանալիք Հյուսթոնի 42-րդ համաշխարհային կինոփառատոնի շրջանակներում: Այն նաև ընդգրկված է փառատոնի REMI մրցանակին հավակնող ֆիլմերի շարքում: Մրցանակաբաշխության արդյունքները կհրապարակվեն ապրիլի 25-ին: «Սահման»-ը պոետիկ դրամա է հայ-ադրբեջանական սահմանը հատող գոմեշի մասին: Վերջինս ֆիլմի գլխավոր հերոսն է, որի օգնությամբ վեր են հանվում 2 հարևան ժողովուդների միջև գոյություն ունեցող բարդ հիմնախնդիրները, սահմանամերձ գյուղի կեցաղը, մարդկանց կրոնական ու մշակութային առօրյան: Գոմեշի պատմությունն իրական է, Հարություն Խաչատրյանն անձամբ դրա ակնատեսն է եղել: Այժմ կինոյի լեզվով վերաշարադրելով այդ պատմությունը` նա փորձել է առանձին կերպարների օգնությամբ ցույց տալ պատերազմի իրական դեմքը: «Սահման»-ով ռեժիսորն առաջարկում է քանդել գոյություն ունեցող բոլոր սահմանները: «Ոսկե Ծիրան» Երևանյան միջազգային կինոփառատոնի մամլո ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter