HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքի ակցիա Փարիզում` ի պաշտպանություն Վահագն Չախալյանի

vchakhalyan-france1Ժան Էքյան, Փարիզ Երեկ Փարիզում ապրող հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Վրաստանի դեսպանատան դիմաց և պահանջում էին ազատ արձակել «Միասնական Ջավախք» ժողովրդավարական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանին, ով քաղաքական հետապնդման է ենթարկվում վրացական իշխանությունների կողմից: Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Վահագն Չախալյանի Ախալցխայի շրջանային դատարանի կողմից ենթարկվեց 10 տարի ազատազրկման: Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ներկայացուցիչներ, ՀՅԴ-ից Ալեքսիս Գովչյանին ու Մուրադ Փափազյանին ընդունել է Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Մամուկա Կուդավան: vch-france1Ֆրանսիահայ համայնքի ներկայացուցիչները դեսպանին ներկայացրել են ֆրանսիական կազմակերպությունների բողոք-պահանջը: Նրանք նշել են այն փաստը, որը, ըստ «Երկիր» միության, Չախալյանները որևէ զենք իրենց տանը չեն ունեցել, և դատարանով դա չի ապացուցվել: geo-ambassador1Հայ համայնքի ներկայացուցիչները պահանջել են Վահագն Չախալյանի անհապաղ ազատ արձակել: Դեսպանն ամրագրել է բողոքներն ու պահանջները և հավաստիացրել, որ այդ ամենը կհաղորդի Թբիլիսի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter