HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Դարձյալ հիշեցին Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի մասին

Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի անմխիթար վիճակի ու կապիտալ վերանորոգման անհրաժեշտության մասին խոսում են տարիներ շարունակ, սակայն այն մինչեւ հիմա մնում է նույն վիճակում: Վերջին տարիներին մի քանի մշակույթի նախարար է փոխվել, եւ ամեն մեկն իր պարտքն է համարել խոսել այդ մասին ու որոշակի խոստումներ տալ:

Ամեն անգամ թվում էր, թե ուր որ է հարցը լուծում կստանա, սակայն դարձյալ ոչինչ չփոխվեց: 2007թվականին նշվել էր, որ թատրոնի կապիտալ վերանորոգման համար անհրաժեշտ է շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար, որը Ղարաբաղի պետբյուջեից հատկացնելը դժվար էր, ուստի պետք էր հովանավորներ գտնել: Ստեփանակերտի միակ թատրոնի մասին հիշեցին նաեւ երեկ` ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպմանը նշվեց, որ թատրոնի վերականգնման խնդիրը պետք է «հիմնավոր լուծում գտնի հայաստանյան օժանդակությամբ»: Թե երբ եւ կոնկրետ ինչ միջոցներով հարցը լուծում կստանա` չնշեցին: Տեղեկացնենք նաեւ, որ այսօր ԼՂՀ եւ ՀՀ մշակույթի նախարարությունների միջեւ համաձայնագիր է ստորագրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter