«Հայկական ժամանակ». ՀԱԿ-ը կսպասի մինչև ուրբաթ
Երեկ ՀՀ կառավարության ընդունելությունների տանը իշխանություն-ընդդիմություն բանակցությունների 5-րդ հանդիպումից հետո կողմերը հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Ձեռագիր փաստաթուղթը ընթերցեց Լևոն Զուրաբյանը, որից հետո երկու կողմերի պատվիրակություններն էլ, հրաժարվելով որևէ հարցի պատասխանել, հեռացան:
«Չնայած կողմերը որևէ մեկնաբանություն չեն տվել, բայց ակնհայտ է, որ Կոնգրեսը պահանջել է ազատ արձակել կալանքի տակ գտնվող ակտիվիստներին, իսկ իշխանական կոալիցիան այս խնդրի հետ կապված վերջնական պատասխան տալու համար մինչև ուրբաթ ժամանակ է խնդրել: Այսինքն, Հայ ազգային կոնգրես-իշխանություն երկխոսության ճակատագիրը մինչև ուրբաթ կհստակեցվի»,- գրել է պարբերականը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել