HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նուբարաշենը» «բունտի» շեմի՞ն

iravunq2Թերթի տեղեկություններով՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մի քանի օր է, ինչ վիճակը խառն է: Այստեղ «ռազբորկաներ» են ընթանում հիմնարկի ղեկավարության եւ «արտոնյալ բնակիչների» միջեւ: Առաջինները փորձում են պայմանավորվածություններ ձեռք բերել ազդեցիկ գողերի եւ հեղինակությունների հետ: Մեկ երկու օր առաջ իրավիճակը պայթյունավտանգ էր եւ կարող էր վերածվել «բունտի»: Թե ի՞նչ որոշում կայացրին ի վերջո, դեռեւս պարզ չէ: Սակայն մեկ գիշերվա մեջ ղեկավարությունը հասկացել է եւ կողմնորոշվել, որ ճնշումը կարող է դուրս գալ բանտի պատերից: արդյունքում, կարծես թե, մեղմացրել են պահանջները: իսկ դրանք վերաբերում են մոտակա քաղաքական իրադարձություններում ազդեցիկ բանտարկյալների ունեցած դերին: Կատաղի պայքար Ըստ ԱԺ-ի միջանցքներում պտտվող լուրերի՝ ՀՀԿ եւ ԲՀԿ շտաբերն այժմ զանգվածաբար եւ զգալի վարձատրություններով մարդկանց են հավաքագրում Հայաստանի մարզերում: Թե ոչ երեւանաբնակներն ի՞նչ անելիք են ունենալու մայրաքաղաքային ընտրություններում, կարելի է միայն ենթադրել: Որոշ պատգամավորներ կարծիք են հայտնում, որ կոալիցիայի խոշորագույն կուսակցությունները պարզապես նախապատրաստում են այն կոնտիգենտը, որը պետք է քվեարկի մայրաքաղաքից վաղուց բացակայող, սակայն մինչ օրս մայրաքաղաքի գրանցում ունեցող քաղաքացիների փոխարեն, որոնց քանակը գնահատվում է մինչեւ 200 հազար: Նույն պատգամավորներն ասում են, որ հենց այդպիսի «քվեների» համար կատաղի պայքար է ընթանում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: Ի դեպ, ինտերնետում զետեղված ընտրողների ռեգիստրը կառուցված է այնպես, որ այնտեղ մարդը պարզապես կարող է ստուգել, թե արդյոք ինքը կամ որեւէ մեկն ընդգրկվա՞ծ է, թե՞ ոչ, սակայն գործնականում չի կարող հանել իր շենքի ամբողջական տվյալները եւ տեսնել, թե բացակայող հարեւաններից ովքեր են գրանցված որպես ընտրողներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter