HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենաազնիվ գնահատականը

chi12«Հայաստանը չունի պահեստավորված ֆինանսական ռեսուրսներ, այդ գումարներն ակնկալում ենք դրսից ստանալ: Կստանանք դրա՞նք, թե՞ ոչ, եթե ստանանք՝ ի՞նչ ծավալով, դժվար է ասել»,- հայտարարել է ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը: «ՉԻ» - Մինդեռ կային ժամանակներ, երբ Հայաստանը նույնպես «պահեստավորված ֆինանսական ռեսուրսներ» ուներ: Հիշո՞ւմ եք: Մի քանի ամիս շարունակ Կենտրոնական բանկն այդ պահուստները վաճառում էր մասնավոր բանկերին, իսկ թե ինչո՞ւ՝ որեւէ մեկն այդպես էլ չկարողացավ բացատրել: Փաստն այն է, որ մի քանի ամսում Հայաստանի պետական պահուստները «վարի տվեցին»՝ ընդամենը նրա համար, որ տիգրան Սարգսյանը հայտարար, թե Հայաստանի ֆինանսական շուկան կայուն է: Բայց հենց որ պահուստները պրծան պարզվեց, որ հեչ էլ կայուն չեն: Եվ, այնուամենայնիվ, Վարդան Բոստանջյանը շատ ճշգրիտ է նկարագրում հայաստանի տնտեսական վիճակը: Այո, փող չունենք, առանց փող չենք կարող այս վիճակից դուրս գալ ու հայտնի էլ չէ՝  դրսից փող կտա՞ն, թե՞ ոչ: Մի խոսքով՝ «բալքիմ» դուրս գանք ճգնաժամից, «բալքիմ» դուրս չգանք: Ահա եւ ողջ «տնտեսական քաղաքականությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter