HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի ուղերձների գաղտնիմաստները

azg3Նկատեցի՞ք, որ նախագահ Սարգսյանն իր վերջին ասուլիսում չնեղացրեց նախորդ երկու նախագահներին. առաջինին ուղղված մի տող ասաց, թե կարող էր սահմանադրական ճանապարհով գնալու մասին խոսել 2008 թ. փետրվարի 20-ին, երկրորդին էլ գովեց՝  թե 10 տարի ամեն օր զբաղվում էր ազետի գոտիով: Եվ հարցերից մեկին էլ պատասխանելով՝  հետաքրքրվեց, թե չե՞ք նկատում, որ ընդհանրապես իր նախագահության մեկ տարում ինքը կոռեկտ է պահել իրեն: Խոստովանենք՝ այս բոլորի տակ ենթատեքստ կա: Դրանք ուղերձներ են բոլոր նրանց, ովքեր 2008 թ. մարտի 1-ից առաջ եւ հետո իրենց ռազմավարությունը կառուցում են թշնամանքի եւ դիմակայությունների սկզբունքով, առ այսօր լարումներ եւ «հեղաշրջումներ» փնտրում-տեսնում, չլինելու դեպքում էլ հրինում են: Այդպես միայն «ռեսուրս» տեսնելով` քաղաքական մի քանի նպատակների եւ իշխանության գալու գերնպատակի իրագործման համար, մինչդեռ նախագահ Սարգսյանը, իր պաշտոնավարման մեկ տարում, վստահության որոշակի պաշար հավաքելով՝ դեռեւս անորոշ ենթատեքստով, բայց գլխի ընկնելու ցանկություն ունեցողին հասկացնում էր՝ ձեռ քաշեք, չեմ սրելու, անկյունները հարթեցնելով եմ գնալու առաջ, ում ձեռ չի տալիս՝ իր մեջ պահի... Նախագահը նույն ոճով քաղաքային ավագանու ընտրությունների հետ կապված՝ «հեղափոխություն» եւ մինչեւ արյան վերջին կաթիլը կռվելու կոչողներին նույն կերպ եւ միայն իրեն հայտնի հանգամանքներից ելնելով հիասթափեցրեց՝ հունիսի 1 չի լինելու: Ամեն ինչ գնալու է հանդարտ ու խաղաղ, ընդամենը քաղաքապետ եւ ավագանի ենք ընտրում: Դե, եթե մի 20 տոկոս էլ ՀԱԿ-ը հավաքի՝ խմբակցություն կունենա, խնդրեմ, թե չէ՝ մայրաքաղաքում իշխանություն հանձնել, էլ եսիմ ինչ երազանքներ... Թուրքերը վարձել են նախկին խոսնակին ԱՄՆ-ի Կոնգրեսում թուրքական շահերը պաշտպանելու եւ Հայոց ցեղասպանության նոր բանաձեւի ընդունման դեմ պայքարելու համար Անկարան վարձել է Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ, հանրապետական Դենիս Հասթերթին: Հիշեցնենք, որ վերջինիս ջանքերով էր, որ Բիլ Քլինթոնի նախագահության օրոք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը չներկայացվեց Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քվեարկությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter