HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայդա Փարիզ

hj11Երեկ թերթին հայտնի է դարձել, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի  և ԱԺ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանի որդիները Արտաշատում տեղի ունեցած սկանդալային պատմությունից հետո մեկնել են Փարիզ: Հիշեցնենք, որ նրանք ապրիլի 4-ի գիշերը Արտաշատում մի իսկական «բոևիկ» էին բեմադրել` կրակոցներով, ծեծուջարդով, հետապնդումներով, մեքենաների հրկիզումներով և այլն: Պատմությունն այնքան աղմկոտ էր, որ այն կոծկել չհաջողվեց: Կրտսեր Աբրահամյանների փոխարեն քրգործով անցնելու են նրանց «թիկնապահներից» մի քանիսը: Իսկ հայտնի մականունով ԱԺ նախագահի որդին ու նրա հորեղբոր որդին իրենց «պատիժը» կկրեն Փարիզում: Կգա, բա ոնց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների երկօրյա գագաթնաժողովին մասնակցելու նպատակով այսօր Երեւան է ժամանելու Ադրբեջանի փոխարտգործխնախարար Մահմուդ Մահմուդկուլիեւը: Բաքվում ավելի վաղ բացառում էին երեւանյան գագաթնաժողովին մասնակցելու հնարավորությունը՝ չնայած այն հանագամանքին, որ ՍԾՏՀ-ում նախագահությունը ՀՀ-ից անցնելու է Ադրբեջանին: Ենթադրվում է, որ երեւանյան գագաթնաժողովին մասնակցելու որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ թուրքական ԶԼՄ-ում տեղեկություններ են հայտնվել, որ հակառակ թուրք-ադբեջանական լարվածությանը՝ Թուրքիայի ԱԳ նախախար Ալի Բաբաջանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրել Հայաստանի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter