HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեյտենանտ Շմիդտի զավակները

hayoc-ashxarh8Հրեաների Սուրբ գրքում ասվում է. «Փարավոնի ստրուկներն էինք մենք Եգիպտոսում, եւ Աստված՝  մեր Տերը, դուրս բերեց մեզ այստեղից՝  հզոր, բազկով ու մեկնած ձեռքով»: Հրեաները չեն ասում. «Մենք դուրս եկանք Եգիպտոսից», այլ ասում են «Աստված դուրս բերեց մեզ»: Գրեթե համանման իրավիճակ է տիրում մեզանում. ստրուկներ էին լեւոնականները Հայոց աշխարհում, չէին կարողանում ինքնուրույն, առանց Տեր-Պետրոսյանի օգնության ազատագրվել, բայց եկավ Նա, եւ ակտիվիստները ոտքի ելան ու գնացին: Սկզբում՝ նախագահական, հիմա էլ ահավասիկ՝ Երեւանի ավագանու ընտրությունների: Իսկ այս օրերին նրանք բաժանում են Երեւանի համայնքները ՀԱԿ անդամ կուսակցությունների միջեւ: Կենտրոնը եւ Նորք-Մարաշը բաժին է հասել ՀՀՇ-ին, Արաբկիրը եղբայրաբար կիսել են ՀՀՇ-ն ու ՀԺԿ-ն, Ավանը տվել են «Հանրապետությանը», Նոր Նորքը՝  ՍԴՀԿ-ին եւ այլն: Երբ եսէ Կենտրոնի ընտրողս իմացա, որ վիճակահնությամբ մենք բաժին ենք ընկել ՀՀՇ-ին, մոտս տեղն ուտեղը նյարդային ջղակծկում սկսվեց, բայց հետո միանգամից անցավ: Ավելին՝ սպիացան ժողովրդավարության եւ խոսքի ազատության համար պայքարում ստացած վաղեմիվերքերս ու վնասվածքներս, դուրս եկան երիկամներիս քարերը, առողջ քուն մտնելու ցանկություն առաջացավ, բայց չտրվեցի այդ առողջ քնին, քանզի ոգեւորությունը գերակշռեց: Ինչեւէ, առավել քան վստահ եմ, որ Լեյտենանտ Շմիդտի զավակների մոտ ամեն ինչ լավ կլինի, թեեւ նրանց ենթագիտակցության մեջ այնպիսի խավար ու քաոս է տիրում, որ երեք Ֆրեյդ էլ գլուխ չէին հանի: Գլխավորը, որ վերջապես կարողացան բաժանել Երեւանը շահագործման հատվածների: Լավ է ուշ, քան երբեք: Ճիշտ է՝ լավ է երբեք, քան այդպես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter