Ավազակային հարձակում` «գազի մարդկանց» կողմից
Երեկ առավոտյան երկու անհայտ անձինք, ներկայանալով որպես գազի գրասենյակի աշխատակիցներ, մուտք են գործել Անդրանիկի փողոցի 68 շենքի թիվ 32 բնակարան ու դանակի սպառնալիքով կպչուն ժապավենով կապել նշված տանն աշխատող 56-ամյա Վարդուհի Դ.-ին: Այնուհետեւ «հյուրերը» հափշտակել են բնակարանատեր, 35-ամյա Ռուզաննա Հ.-ին պատկանող երկաթյա պահարանը, որի մեջ եղել են ոսկյա զարդեր եւ գումար, իսկ հյուրասենյակից` «նոութբուք» համակարգիչ:
«Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել