Հոգևոր այրերը նաև լուսանկարում են
«Լուսանկարելն ինձ համար աղոթքի ձևերից մեկն է, կյանքի ու ապրելու խորհուրդ»-ասում է Նորավանքի հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը: Նա սում է, որ մենք ապրում ենք Աստծո տաճարում:
«Պարտադիր չէ, դա լինի եկեղեցի, թե հոգևոր շինություն, բնությունը ինքնին այդպիսինն է»,-համոզված է Տեր Սահակը, ում լուսանկարների առաջին անհատական ցուցահանդեսը բացվեց երեքշաբթի` Երևանում` Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում:
Երբ Կապանի Սրբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց` 2005թ-ի սեպտեմբերին, Սյունյաց թեմի առաջնորդ գերաշնորհ Աբրահամ եպսիսկոսպի կողմից նշանակվում է Նորավանքի հոգևոր հովիվ, որպես նվեր լուսանկարչական փոքրիկ ապարատ է ստանում:
«Եվ սկսեցի լուսնակարել, ինչ տեսնում էի: Հետո Յունիբանկի գործադիր տնօրեն Վարդան Աթայանը պրոֆեսիոնալ ապարատ նվիրեց, ու սկսեցի հարստացնել լուսնակարների դարանս»,-հիշեց Տեր Սահակ քահանան: Տեր Սահակի առաջին խորհրդատուն լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանն էր: Տեր Սահակը մոտ 10 հազար լուսանկար ունի, բայց ցուցահանդեսի համար ներկայացվել է 124 լուսանկար: Ցուցադրվող նկարները ընտրել են կազմակերպիչները: Ինքը` Տեր Սահակը դժվարացավ առաձնացնել որևէ նկար:
«Առանձնակի սիրով եմ արել, ամեն մեկը իմ հոգու կտորն է, ոնց կարող եմ առանձնացնել»,-ասում է նա: Ներկայացված լուսանկարներում հայոց աշխարհի բնության գեղատեսիլ վայրերն ու ճարտարապետական կոթողները:
«Ես Նորավանքում երաժշտություն եմ զգում, կարծես սիմֆոնիկ նխագախում լինի, ու առաջին ջութակը մարդն է: Բայց արի տես նա սխալ է նվագում: Այնինչ Աստված մարդուն արարելու ու ճիշտ ապրելու համար հնարավորություն է տվել»,-ասում է հոգևոր հայրը:
Հեղինակը հույս ունի, որ այս ցուցահանդեսը վերջինը չի լինելու:
«Միշտ կարարարեմ: Որպես հոգևոր հայր, Աստծո կողմից այդպիսի շնորհ է տրվել ինձ ու պիտի անընդհատ ստեղծագործեմ»,-հրաժեշտից առաջ ասաց Նորավանքի հոգևոր հովիվը: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 20-ը: Այն կազմակերպել են Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանն ու Հայկական գովազդային խորհուրդը, աջակցել են «Անտարես» մեդիա հոլդինգը ու Starlight Chemicals ընկերությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել