HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վճռաբեկ դատարանի նախագահն ընդունել է ԵԽ փորձագետներին

15_04-a-mkrtumyanՎճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի արդարադատության արդյունավետության հանձնաժողովի փորձագետների հետ՝ հանձնաժողովի ղեկավար, ԵԽ արդարադատության վարչության պետ Աննա Կապելլոյի գլխավորությամբ: Վճռաբեկ դատարանի մամլո ծառայության փոխանցմամբ` հանդիպման սկզբում Արման Մկրտումյանը ներկայացրել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումներն ավարտին հասցնելու հայեցակարգը, ինչպես նաև նշված հայեցակարգն իրագործելու ուղղությամբ վերջին վեց ամիսների ընթացքում կատարված աշխատանքները։ Ա. Մկրտումյանը նշել է, որ ձեռնարկվել էին քայլեր վերականգնելու այն ամենը, ինչը նպաստում է հասկանալի, թափանցիկ, մատչելի, կանխատեսելի և արդյունավետ արդարադատությանը։ Խոսելով Հայեցակարգի փուլերի մասին՝ դատարանի նախագահն ասել է, որ երկրորդ փուլով իրականացվել է մասնագիտացված դատարանների լուծարումը և առաջին ատյանի դատարաններում դատավորների մասնագիտացման ապահովումը։ Նրա խոսքերով՝ վիճակագրական տվյալները ցույց էին տալիս, որ քրեական մասնագիտացված դատարանները վեց անգամ ավելի ծանրաբեռնված էին, իսկ քաղաքացիական մասնագիտացված դատարանները երեք անգամ թերծանրաբեռնված, քան ընդհանուր իրավասության դատարանները։ «Եռաստիճան դատական համակարգում առաջին ատյանի դատարանն ամենակարևոր դատական ատյանն է, այնտեղ է բուն դատաքննությունն իրականացվում, մնացած երկու ատյանները` վերաքննիչն ու վճռաբեկը, ածանցյալ են, դրանք միայն ի հայտ են գալիս բողոքի առկայության դեպքում։ Հայեցակարգի նպատակներից էր բարձրացնել հենց առաջին ատյանի դատարանների դերն ու նշանակությունը»,- ասել է Արման Մկրտումյանը։ Վերջինս անդրադարձել է նաև հավատարմագրված փաստաբանների ինստիտուտի վերացմանն ու Վճռաբեկ դատարանի մասնագիտացված պալատների՝ որպես համապատասխան բնագավառում արդարադատություն իրականացնող բարձրագույն դատական ատյանի վերականգնմանը։ Վճռաբեկ դատարանի նախագահին ուղղված փորձագետների հարցադրումները վերաբերել են առաջին ատյանի դատարաններում դատաքննության կարգին, ողջամիտ ժամկետների պահպանմանն ու արդարադատության իրականացման արդյունավետության հիմնախնդրին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter