HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Քարվաճառի քաղաքապետը յուրացրել է 6 մլն դրամ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, անցյալ տարվա հոկտեմբերին Քարվաճառի դատախազությունը քրեական գործ է հարուցել Քարվաճառի համայնքի ղեկավար Ժորա Գրիգորյանի նկատմամբ, որը միաժամանակ «Տրանս-քար» ՓԲԸ-ի տնօրենն էր: Նրան մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նախաքննությունն ավարտվել է, եւ փետրվարին գործն ուղարկվել է դատարան: Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը Հետքի խնդրանքով անդրադարձավ այդ գործի մանրամասներին:

Նա տեղեկացրեց, որ Քարվաճառի քաղաքապետը պետության կողմից ծրագրված շինարարական աշխատանքներն իրականացրել է իր իսկ ընկերության` «Տրանս-քար»-ի միջոցով, որի արդյունքում նաեւ շուրջ 6 մլն դրամի չափով յուրացում է կատարել: Համայնքի ղեկավարն ազատվել է զբաղեցրած  պաշտոնից եւ այժմ կալանավորված է: Ի դեպ, պարզվել է, որ նա իր պաշտոնավարման ընթացքում 2-3 ամսով աշխատանքի չէր ներկայանում: Իսկ 2007թ. հոկտեմբերի 12-ին Քաշաթաղի շրջվարչակազմի նախկին ղեկավար Էռնեստ Ղեւոնդյանի կողմից` վարչակազմի հաշվեկշռում գտնվող տեխնիկական միջոցները եւ ապրանքանյութական արժեքները օտարելու մասին որոշում կայացնելու փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ գլխավոր դատախազը նշեց, որ դեռ նախաքննություն է տարվում:

Բանը նրանումն է, որ ստուգումներ են իրականացվել շրջանի բնակիչներից ավտոտրանսպորտային միջոցների ապօրինի հափշտակման առնչությամբ, որոնց արդյունքում հայտանբերվել են նաեւ մի շարք խախտումներ:

Քանի որ մեղադրանք չի առաջադրվել որեւէ մեկին, դատախազը անուններ չտվեց, բայց միաժամանակ չբացառեց, որ հնարավոր է պատասխանատու լինեն շրջվարչակազմի նախկին ղեկավարներից յուրաքանչյուրը` եւ Էռնեստ Ղեւոնդյանը, եւ Համլետ Խաչատրյանը, եւ մյուսները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter