HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ անդամ երկրների ներքին գործերի նախարարներին

15_04-naxagahՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական Անվտանգության Պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներքին գործերի նախարարների երեւանյան խորհրդակցության մասնակիցների պատվիրակությանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: ՀԱՊԿ-ի ներքին գործերի նախարարների երեւանյան խորհրդակցությունն առաջինն է այս ձեւաչափով: Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ` Ս. Սարգսյանն ասել է, որ ՀԱՊԿ շրջանակում իրավապահ մարմինների համագործակցությունն ամենաարդյունավետներից մեկն է եւ նշել է, որ այս ոլորտում խնդիրները բոլորի համար գրեթե նույնական են, ինչը փոխգործակցության համար լավ հիմք է ստեղծում: Նա կարեւորել է նաեւ Կազմակերպության շրջանակում անդամ-երկրների երկկողմ առավել սերտ գործակցությունը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան երեւանյան խորհրդակցության աշխատանքը գնահատելով արդյունավետ` նշել է, որ օրակարգի առանցքային հարցերից մեկը վերաբերել է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ձեւավորմանը, որի մասին որոշում ընդունվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի` փետրվարի 4-ին Մոսկվայում կայացած արտահերթ գագաթնաժողովում: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաեւ ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավապահ մարմինների միջեւ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նշվել է, որ ժամանակի պահանջներին ու թելադրանքին համապատասխան իրավապահ մարմինների առջեւ ծառանում են մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու նոր խնդիրներ, որոնք պահանջում են ջանքերի համատեղում, սերտ գործակցություն: Ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարեւոր խնդիր է համարվել կադրերի պատրաստումն ու համակարգի տեխնիկական վերազինումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter