«Հրապարակ». Հանրապետական կուսակցության ցուցակը մեկ գործարարով կպակասի
Խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գոնե մեկ գործարարով կպակասի: Մեր տեղեկություններով` հաջորդ ընտրություններին իր թեկնածությունը չի առաջադրելու «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, մեծամասնական ընտրակարգով Վեդի քաղաքից պատգամավոր ընտրված Մանվել Ղազարյանը:
Վերջինս չնայած մեծամասնականով ԱԺ անցնելը «բնավորություն և սովորություն» էր համարում, այս անգամ ստիպված է հրաժարվել իր «հոբբիից»: 2008-ին ընդդիմության հանրահավաքներում ելույթ ունենալու և Տեր-Պետրոսյանին աջակցելու պատճառով նա իշխանության «սև ցուցակում» է հայտնվել և և վերջին երեք տարում լուրջ խնդիրներ է ունեցել: Մի չնախատեսված խնդիր էլ ծագել է իր ազգականներից մեկի պատճառով:
Թերթի տեղեկություններով, նրա քրոջ ամուսինը`Նուբար Կիրակոսյանը, ով դեռ մեկ ամիս առաջ «ՀայՌուսգազարդի» Արարատի մասնաճյուղի տնօրենն էր, մեղադրվում է յուրացումների մեջ: Նրան արդեն մեկ ամիս է`հեռացրել են աշխատանքից: Մարզում խոսում են, որ Կիրակոսյանը «լևի» գծեր է տրամադրել որոշ գազալցակայանների և վնասներ պատճառել ընկերությանը: Եվ ահա Մանվել Ղազարյանը հանձն է առել ծածկել փեսայի չարաշահումները և այդպիսով հարցը փակել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել