
Ակնհայտ է, որ իշխանական որոշակի շրջանակներին հանգիստ չի տալիս այն միտքը, որ հեռուստաընկերությունները նրանք վերահսկում են ամբողջությամբ, իսկ ահա տպագիր մամուլը հարաբերականորեն ազատ է այդ ճնշումից: Եվ ահա նրանք ցանկանում են մոգոնել մի օրենք, ըստ որի, մամուլի հրապարակումներից «նեղացած» պաշտոնյաները կարող են քաղհայցով դիմել դատարան, և որպես «վիրավորանքի» կամ «զրպարտանքի» արդյունքում իրենց հասցրած բարոյական վնասի հատուցում, թերթից 1 մլն դրամ վերցնել:
Եթե խոսենք զուտ վերացականորեն, ապա, իհարկե, ցանկացած քաղաքացի, այդ թվում` պաշտոնյա, պետք է պաշտպանված լինի վիրավորանքից և զրպարտանքից: Բայց մեր իրականության մեջ և, առաջին հերթին, մեր դատական պրակտիկայի պարագայում բոլորին հայտնի է, թե ինչի համար են գրվում օրենքները, ու ինչի է վերածվում դրանց կիրառումը: Անտարակույս, եթե նման օրենք ընդունվի, դա կդառնա միջոց` ընդդիմադիր մամուլը լռեցնելու, կամ` նույնիսկ ավելի վատ. ցանկացած «վիարավորված» մարդ կարող է դատի տալ թերթին` նախապես պայմանավորվելով դատավորի հետ. «Դու տուգանիր, հետո մի միլիոնը կկիսենք»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել