
Ահա արդեն որերորդ օրն է` ՀԱԿ ակտիվիստները փորձում են ներխուժել Հյուսիսային պողոտա և բնավորվել այնտեղ մինչև մայիսի 31-ի ընտրությունները: Իրավապահները անխնա քշում են նրանց ոչ միայն Հյուսիսայինից, այլև հարևան փողոցներից: Սովորաբար բանն ավարտվում է նրանով, որ քաղաքական զբոսանքների սիրահարները և իրենք արտասվելով, և նույնքան անկեղծ արցունքներ քամելով ազատասեր հասարակության աչքերից, գանգատվում են երկրում մոլեգնող բռնապետությունից:
Ինչո՞ւ, այնուամենայնիվ, ակտիվիստներին չի հաջողվում բնավորվել Հյուսիսային պողոտայում, ո՞րն է գաղտնիքը: Դա ոչ ոք չգիտի և չի իմանա երբեք: Ամենայն հավանականությամբ, այդ կերպ են տնօրինել գերագույն ուժերը: Ավաղ, բայց դրա հետ հարկ կլինի համակերպվել:
Թեև, մյուս կողմից` որոշակի ենթադրություններ արտահայտել կարելի է: Խնդիրն այն է, որ Հյուսիսային պողոտայում բնաշինարարությունը ՀԱԿ-ի կողմից իրականացվում է հիմնականում երիտասարդ ու անփորձ ակտիվիստների ւոժերով, իսկ երիտասարդ տարիքն ու անփորձությունը բնավ լավագույն հատկանիշները չեն նման պատասխանատու և կարևոր գործում: Բայց ոչինչ, շուտով ազատ կարձակվեն ծեր կոփված առնետները, այ նրանք հաստատ կսովորեցնեն երիտասարդությանը բնաշինարարության գաղտնիքները, կփոխանցեն Թատերական հրապարակում իրենց կուտակած հարուստ փորձը: Փոցխը առաջվանն է, բայց փոխարենը` արյունը նորը կլինի: Կրկնությունը, ասում եք, գիտության մա՞յրն է: Չե՞ք ձանձրացել գիտության գրանիտը կրծելուց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել