HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-թուրքական սահմանի բացումը Թուրքիային է անհրաժեշտ

azg4Որովհետև Հայաստանի օտարումը ձախողման է դատապարտելու թուրքական ամեն մի նախաձեռռնություն Հարավային Կովկասում: Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման կանխագուշակումները հավասարակշռությունից հանել են Հայաստան-Թուրքիա երկխոսությունից անհանգստացած Ադրբեջանին: Ադրբեջանական իշխանությունները բացումը կանխարգելելու նպատակով, ի դեմս Իլհամ Ալիևի, Ռուսաստանի հետ մերձեցման քայլեր են կատարում, իսկ հասարակական կազմակերպությունները` իրականացնում միջոցառումներ, զգուշացնելով. «Թուրքիան միջազգային որոշ ուժերի ցանկությամբ չպետք է փրկի Հայաստանին` հրաժարվելով մեկուսացնելու քաղաքականությունից»: Մինչ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հեռախոսազրույցից հետո Ալիևը որոշում է ուղևորվել Մոսկվա, նրա մերձեցումը Ռուսաստանի հետ սուր բանավեճերի տեղիք է տալիս Ադրբեջանի հասարակական-քաղաքական շրջանակներում: Այդ ընթացքում «Ազադլիգ» թերթը նրա Մոսկվա այցի առնչությամբ գրում է. «Հայ-թուրքական սահմանի բացումը ցանկալի չէ ոչ միայն Բաքվի, այլև Մոսկվայի համար, որովհետև ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Թուրքիայի ակտիվ հարաբերությունները Հայաստանի հետ կթուլացնեն Երևանի վրա Կրեմլի ազդեցությունը: Ստորագրելով Ռուսաստանի հետ բնական գազի համաձայնագիր` Ադրբեջանն արդեն հակազդել է Անկարային: Դեպի Կրեմլ տանող ճանապարհն աղետ է դառնալու Ադրբեջանի համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter