HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին վարչապետը` վարչապե՞տ

hraparak7Չի բացառվում, որ մոտ ժամանակներս Հայաստան հրավիրվի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, որը պատրաստվում է երկրորդ անգամ ստանձնել այդ պաշտոնը: Արմեն Սարգսյանը հսկայական կարողությունների տեր գործիչ է, ապրում և աշխատում է Բրիտանիայում: Սերժ Սարգսյանի նախընտրական պրոեկտի մեծ մասը հաջողություն է ունեցել հենց այս մարդու շնորհիվ, ՄԻԱԿ կուսակցությունը Սարգսյանի հորինածն է, բարձր է նաև նրա միջազգային հեղինակությունը: Բրիտանահայ մեծահարուստը վերջին անգամ Հայաստանում եղել է  կես տարի առաջ` հոր պատվին կառուցած «Սուրբ Վարդան» մատուռի բացման և օրհնության կապակցությամբ: Վարչապետի այս փոփոխությամբ, ըստ նախագահամերձ թերթի աղբյուրի,  Սերժ Սարգսյանը փորձելու է թուլացնել ներքաղաքական լարվածությունը, միաժամանակ` շոշափելի միջոցներ ներգրավել համաշխարհային ճգնաժամին դիմակայելու համար: «100 տոկոսանոց ցուցակներ» ՊՆ-ում Հանրապետական կուսակցությունն արդեն «100 տոկոսանոց ցուցակներ» կազմելու առաքելությունը դրել է նաև պաշտպանության նախարարության վրա: Այս կառույցը նախորդ բոլոր ընտրություններում սպաներից հավաքել է բնակության վայրի ու անձնագրային տվյալները, իսկ հիմա ՊՆ բոլոր կառույցներին` շարքային զինծառայողներից մինչև սպայական կազմ, իջեցվել է Երևանում բնակվող իրենց հարազատների, բարեկամների, ծանոթների ցուցակներ կազմելու հրահանգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter